16:56 08.11.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով գազի սակագնի իջեցման հարցին, այսօր լրագրողներին հայտնել է, որ դիմելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որպեսզի նրանցից պատասխան ստանա, թե բիզնեսի որ տեսակների վրա ազդեցություն չի ունենալու այն հանգամանքը, երբ բնակչի համար սակագնի մասով զիջումներ արվեն:
«Այո՛, ես համոզված եմ և դա համոզված եմ ասում, որ մենք ռեզերվներ ունենք գազի այնպիսի սակագին սահմանելու, որտեղ, առանց ընդհանուր բալանսը խախտելու, ինչո՞ւ չքննարկել, որ չունենանք գազի երկու սակագին՝ մինչև 10 հազար խմ և դրանից հետո: Մենք պետք է գնանք կոմպրոմիսի»,- ասել է Մելքումյանը:
Ըստ Մելքումյանի՝ իրենք միայն կոնկրետ հաշվարկներից հետո կարող են ասել, թե գազի սակագինը որքանով է հնարավոր իջեցնել:
«Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ում ամենաէժան գազը մենք ենք ստանում, Բելառուսը ստանում է 18 դոլարով էժան՝ պլյուս, որ Բելառուսը նաև մեծ գումարներ է ստանում տրանզիտ երկիր լինելու համար: Իմ կարծիքով՝ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մենք ունեն իջեցնելու հնարավորություն»,- հավելել է Մելքումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...