Մենք ունենք բաց, մասնավորապես ՌԴ փոխադրողների հետ. Արմեն Փամբուխչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Մենք ունենք բաց, մասնավորապես ՌԴ փոխադրողների հետ. Արմեն Փամբուխչյան

14:08 09.11.2018

Այսօր Երևանի հյուսիսային ավտոկայարանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ՝ այս մրցույթի  պահանջների մեջ խստացումներ չկան, պարզապես վերահսկողությունն է ավելացել:

Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության՝ 2015-2018թթ. Հայաստանից Ռուսաստան մեկնող կամ վերադարձող ավտոբուսների, միկրոավտոբուսների վթարների մոտ 10 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով եղել է 18 զոհ, մի քանի տասնյակ վիրավոր:

Վթարի ենթարկված բոլոր տրանսպորտային միջոցները կատարել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Դեռ ամիսներ առաջ կազմակերպված մրցույթի ժամանակ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ կոնկրետ աշխատանքներ են տարվում ոչ կանոնավորներին կանոնավոր դաշտ բերելու համար.

«Մենք մշակում ենք փոխադրողների հետ ավտոկայանների սերտ համագործակցության քաղաքականություն և գալու ենք այն կետին, որ ոչ ոք չկարողանա փոխադրում կատարել, քանի դեռ չի համագործակցում ավտոկայանի հետ: Մրցույթից հետո արդեն կլինի պարտադիր պայման ավտոկայանների հետ պայմանագիր ունենալու վերաբերյալ, որպեսզի բոլոր փոխադրումներն իրականացվեն ավտոկայանի միջոցով, որպեսզի  բացառենք, որ ամեն մեկն իր բակից փոխադրում կատարի: Եթե չեղավ թույլտվություն, իրենք չեն կարող հատել սահմանը»։

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է փոխնախարարից, թե ինչ է արվել անցած երեք ամիսների ընթացքում: Ավտոկայանների մասով, ըստ փոխնախարարի, աշխատանքները շարունակվում են, խնդիրն այլ տեղ է։

«Մենք ունենք բաց, մասնավորապես ՌԴ փոխադրողների հետ, որ իրենց հետաքրքիր չեն մեր ուղղությունները: Մեր փոխադրողները, փաստացի շահած լինելով մրցույթը, դառնում են ոչ կանոնավոր: Նոյեմբերի 21-23-ը Մոսկվայում՝ տրանսպորտային շաբաթվա շրջանակներում, պետք է քննարկենք ՌԴ տրանսպորտի նախարարության հետ, որ մեր փոխադրողները, որոնք չեն կարողանում գտնել պարիտետներ, նրանց թույլտվություններ տան, որ կարողանան միակողմանի փոխադրումներ կատարել: Հենց տանք այդ հնարավորությունը, միաժամանակ պետք է խստացվեն ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին ներկայացված պահանջները:

Այս պահին խստացումներ տեղի չեն ունենում, քանի որ շատ քիչ մարդիկ ունեն պարիտետներ մի քանի ուղղություններով ու դա կարող է հանգեցնել նրան, որ ուղևորներ չկարողանանք տեղափոխել ՌԴ»,- ասել է Փամբուխչյանը՝ հավելելով, որ հավանականությունը մեծ է, որ խնդիրը լուծում կստանա:

Ինչ վերաբերում է մրցույթի արդյունքներին, ապա դրանք, ըստ կարգի, պարզ կդառնան մի քանի օրից:

«Այսօր ստուգում են ընդհանուր տեխնիկական բնութագիրը, որից հետո տրանսպորտի վարչությունը պետք է տա իր գնահատականները, թե որ ընկերություններն են հաղթում: Պատասխանը հայտնի է լինում 10-15 օրվա ընթացքում»,- հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

23:59 04.08.2025

Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

23:51 04.08.2025

Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղին

Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

23:38 04.08.2025

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք

Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

23:27 04.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

23:14 04.08.2025

Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծը

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

23:03 04.08.2025

Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրը

Դոնալդ Թրամփը  Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...

BACK_TO_TOP