18:13 09.11.2018
Առաջիկա օրերին կհրապարակվի համամասնական ցուցակը, պարզ կլինեն ԲՀԿ-ի այն բոլոր թեկնածուների անունները, որոնք կառաջադրվեն տարածքային ցուցակներով: Այս մասին SHANTENWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Ի սկզբանե, մենք ունեինք ընտրություններին մասնակցելու որոշում, անկախ նրանից՝ դա կլինի գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով: Բոլոր նրանք, ովքեր կլինեն համամասնական ցուցակում, պետք է առաջադրվեն նաև ռեյտինգային ընտրակարգով: Որևէ սթափ տրամաբանություն չկար, թե ինչու Հանրապետականը տորպեդահարեց և թույլ չտվեց, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվի: Հիմա նրանք ռեյտինգային թեկնածուների փնտրտուքի մեջ են, որովհետև չեն կարողանում ՀՀ տարածքը փակել տարածքային թեկնածուներով: Նոր Ընտրական օրենսգիրքը սահմանում էր ավելի ճշգրիտ, հավասարակշիռ խաղի ընտրական կանոններ: Այսօր ունենք այն, ինչ ունենք: Բոլորս ընտրությունների կգնանք այս ռեյտինգային ընտրակարգով»,- ասաց նա:
Զոհրաբյանը հայտնեց՝ լինելով համամասնական ցուցակում՝ առաջադրվելու է նաև ռեյտինգային ընտրակարգով:
«Այս պահին կարծես թե կուսակցությունում հակվածություն կա, որոշում կա, որ ես առաջադրվեմ Սյունիքն ու Վայոց ձորն ընդգրկող ընտրատարածքում: Իմ ծնողներն այնտեղից են: Կարծում եմ, որ կարող եմ լինել սյունեցիների և վայոցձորցիների արժանապատիվ ձայնը խորհրդարանում, ինչպես այս տարիների ընթացքում մշտապես բարձրացրել եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն հուզող ձայնը»,- ասաց նա:
Զոհրաբյանը միաժամանակ ընդգծեց՝ վերջնական որոշումը կլինի առաջիկայում:
«Միջազգային մի քանի խոշոր կազմակերպությունների հետ ես՝ որպես Եվրրոպայի խորհրդում աշխատող պատգամավոր, Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված մի քանի լուրջ ներդրումային նախագծեր եմ մշակել, որոնք բերելու են նոր աշխատատեղեր, այդ հատվածները դարձնելու են զբոսաշրջության կենտրոններ: Որպես պատգամավոր՝ Սյունիքում և Վայոց ձորում մեծ անելիք ունեմ»,- ասաց նա:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...