15:11 10.11.2018
Եվրասիական տնտեսական միության տարածքում առանց մաքսատուրքի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման շեմը 2019թ. հունվարի 1-ից կնվազեցվի մինչև 500 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է:
Համաձայն այդ փաստաթղթի՝ հաջորդ տարեսկզբից մաքսատուրք չի նախատեսվի անձնական նպատակներով ցամաքային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների համար, եթե դրանք չեն գերազանցում 25 կիլոգրամը և 500 եվրոն:
Նշված սահմանային շեմը գերազանցելու դեպքում պատվիրողը պետք է տուրք վճարի ապրանքի արժեքի 30 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված արժեքային և զանգվածային շեմը գերազանցած յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ 4 եվրո:
Հիշեցնենք, ներկայում ֆիզիկական անձինք ցամաքային ճանապարհով առանց մաքսատուրքի անձնական օգտագործման համար կարող են բերել 1 500 եվրոյի, իսկ օդային տրանսպորտով` 10 000 եվրոյի ապրանք: Ընդ որում՝ ապրանքի քաշը պետք է չգերազանցի 50 կիլոգրամը:
Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններն օդային տրանսպորտով ապրանքի ներմուծմանը չեն վերաբերում:
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 19.06.2025
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահելՀունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
13:06 19.06.2025
ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...
12:59 19.06.2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...