14:30 10.11.2018
Վերջին 13 տարում Ադրբեջանի ղեկավար շրջանակները 27 միլիոն դոլար են ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեության ֆինանսավորման համար։
Նրանք միջնորդներ են վարձել, որոնց միջոցով պաշտոնյաներին դրդել են իրենց համար նպաստավոր որոշումներ կայացնել: Միջնորդական այս ցանցը բացահայտել են հայ մասնագետները՝ գաղտնազերծելու համար այս գործունեությունը:
Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
13:39 19.06.2025
Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացըՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...
13:34 19.06.2025
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսինՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով, մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: ...
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 19.06.2025
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. փողոց նայող պատուհանները փակ պահելՀունիսի 19-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 20-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Արցախի փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...