13:37 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն:
«Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են եղել, երկուսս էլ մեր կենսագրությամբ պայքարել ենք գործող ռեժիմի դեմ, պայքարի ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քաղբանտարկյալ ընկերներ, բարեբախտաբար, այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցը և միանշանակ նաև աջակիցը եղել ենք մենք»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով` հեղափոխությունները բերում են փոփոխություներ, և դրանց համահունչ պետք է քայլեր արվեն: Նորաստեղծ «Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում:
Ըստ Սարգսյանի` այս ասպարեզում է, որ Հայաստանը պետք է իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնի, քանի որ անցած վեց ամիսների ընթացքում, միևնույն է, համարում են, որ այս ոլորտում կան թերացումներ, հակված են այս բացը լրացնելու: Սարգսյանը շեշտեց` իրենք հակառուսական ուժ չեն, պարզապես ցանկանում են բալանսավորել այն ազդեցությունը, որ բանեցվում է Հայաստանի վրա, որը չափազանց մեծ է: Նա հայտնեց, որ այս միավորման կազմավորումը նաև քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիայի համար է:
«Հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ իրեն, բայց ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը` իր գլխավորությամբ, և դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասաց նա:
Սարգսյանը հայտարարեց`լինելու են ոչ թե այն ուժը, որ սպասելու է` իշխանությունը սխալ գործի, բացթողում անի և իրենք ուրախանան, հակառակը, փորձելու են հնարավորինս ամեն ինչ անել, իշխանությանը ժամանակին ցույց տալ այն թերություններն ու սխալները, որ պետք չէ անել:
«Մենք» դաշինքը ցանկանում է նաև օգնել իշխանությանն այն մարտահրավերների դեպքում, որոնք իշխանությունը միայնակ չի կարող դիմակայել:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...