Գյումրիի երիտասարդ երաժիշտներն Ազնավուրի երգերը կատարել են ժողովրդական նվագարաններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիի երիտասարդ երաժիշտներն Ազնավուրի երգերը կատարել են ժողովրդական նվագարաններով

20:45 10.11.2018

«Քեզ համար Ազնավուր»… երիտասարդ երաժիշտները  այս խորագրով համերգ էին նախաձեռնել աշխարհահռչակ շանսոնիեի հիշատակին: Համերգային ծրագրում միայն Շառլ Ազնավուրի երգեր չէին, ներառված էին  հայ դասականների ու արտասահմանյան կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի  երաժիշտ-կատարողներն այդ ստեղծագործությունները ներկայացնելու տպավորիչ մոտեցում էին ընտրել:  Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը:

Աշխարհահռչակ շանսոնիեին նվիրված համերգն առանց իմպրովիզների չէր կարող լինել: Ֆրանսիական հայտնի և անհայտ երգերը ժողովրդական նվագարաններով այլ հնչեղություն էին ստացել:  Լարա Ֆաբիանի «Կոտրված երդում» երգի  երաժշտությունը բեմում հնչել է դուդուկով: Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողների ուսումնական ծրագրերի անբաժան մասն է կազմում Շառլ Ազնավուրի երգարվեստը, իրենց համերգային ծրագրերում հաճախ են ներառում  շանսոնիեի ստեղծագործությունները, որոնք հնչում են ժողովրդական նվագարաններով ու լարային  տարբեր գործիքներով:
Մեծ արվեստասերն ու մեծ շանսոնիեն սիրահարված էր Ֆրանսիային ու ֆրանսերենին, բայց երբեք չէր մոռանում շեշտել իր հայ լինելը: Իր երգացանկում Ազնավուրը մի  քանի հայերեն կատարումներ է ունեցել,  որոնք շատ քիչ են հնչել: Մեծ շանսոնիեն իր արվեստով ծառայել է աշխարհին ու հայրենիքին:
 
Համերգային երեկոն եզրափակվել է Շառլ Ազնավուրի աշխարհի բեմերը նվաճած հայտնի ստեղծագործություններով, որոնք միայն  իր արվեստին բնորոշ նրբանկատությամբ են առանձնանում: Շառլի «Հավերժական սեր»-ն ու «Քեզ համար Հայաստան»-ը առանձնացել են երգչախմբային կատարմամբ։
«Քեզ համար Հայաստան»… Այն միայն երգ չէր, որ հնչել ու գրավել է բոլորի սրտերը 88-ի երկրաշարժի օրերին: Այն  բարեսիրության, մարդասիրության կոչ էր՝ ուղղված մարդկությանը :
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակին

13:20 04.08.2025

Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

BACK_TO_TOP