«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրգործ է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում 7.3 մլն դրամի հափշտակության և այլ չարաշահումների փաստերով քրգործ է հարուցվել

11:45 12.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք թանգարանի հաստիքացուցակում պարբերաբար ընդգրկել  են անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները յուրացվել են։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը թանգարանի աշխատակիցներից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդումներ են տվել, համաձայն որոնց՝ 2016 և 2018թթ․ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում աշխատանքի ընդունվելու դիմաց կազմակերպության տնօրենը իրենցից գումարներ է ստացել, իսկ 2017թ. նոյեմբեր ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպության ընթացիկ ծախսերը հոգալու, կոմունալ վճարումները կատարելու պատրվակով պահանջել և ստացել է առանձին աշխատակիցների աշխատավարձի գումարները։

Ձեռք բերված օպերատիվ տվյալների և նշված հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ առ այն, որ նշված թանգարանի տնօրենը 2006-2018 թվականների ընթացքում նույն կազմակերպությունում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել թվով 9 անձանց և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել բովանդակությամբ կեղծ «Աշխատաժա­մանա­կի հաշվարկի տե­ղե­կա­գրեր»: Դրանցում կեղծ տեղեկութ­յուն­ներ ներառելով՝ նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ ներկայացրել է վճարման: Արդյունքում՝ այդ անձանց անվամբ նշված ժամանակահատվածում անհիմն դուրս են գրվել ընդհանուր 7․352․400 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ, որոնք տնօրենը, նախապես իր մոտ ունեցած աշխատավարձերի բանկային քարտերով անձամբ ստանալով, օգտագործել  է իր անձնական կարիքների համար:

Միաժամանակ, առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենն իր լիազորությունների շրջանակում վերոնշյալ անձանցից երկուսին «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան»-ում աշխատանքի ընդունելու, նրանց աշխատանքի չհաճախելու հանգամանքն անտեսելու և այդ պայմաններում աշխատանքային ստաժ հաշվարկելու համար 2016թ. դեկտեմբեր և 2017թ. նոյեմբեր ամիսներին, ինչպես անձամբ, այնպես էլ որպես միջնորդ հանդես եկող աշխատակցի միջոցով, պահանջել և ստացել է 140․000 ՀՀ դրամ կաշառք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ  հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

16:43 08.06.2025

Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում է

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

16:35 08.06.2025

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ Մատենադարան

Տավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

16:24 08.06.2025

Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

16:16 08.06.2025

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիները

Հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում  ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

16:08 08.06.2025

Փրկարարները տուժած քաղաքացուն պատգարակով իջեցրել են դժվարամատչելի հատվածից

Հունիսի 8-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են […] ...

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

15:57 08.06.2025

Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանություն

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...

BACK_TO_TOP