12:01 12.11.2018
Ապրիլին Երևանում ու մարզերում անցկացված ցույցերի պահանջն էր՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանին պաշտոնավարել որպես վարչապետ, քանի որ դա դիտվում էր որպես իշխանություն լինելու երրորդ ժամկետի հավակնություն։ Բայց Սարգսյանի հրաժարականից հետո ցուցարարները փոխեցին իրենց պահանջների բնույթը։ ՀՀԿ հայտարարության նախագծի մեջ այսպիսի գնահատականներ են տրվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը։
«… Բողոքի ակցիաների կազմակերպիչները փոխեցին իրենց պահանջների բնույթը` առաջ քաշելով «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսը»,- նշվում է փաստաթղթում։
Այդ օրերին, ըստ հանրապետականների, խաթարված էին կենսական նշանակության մի շարք ենթակառուցվածքների աշխատանքն ու գործառույթները։ Իսկ Ազգային ժողովի վրա գործադրվում էր ճնշում, ՀՀԿ առանձին պատգամավորների նկատմամբ՝ անձին ու ընտանիքին վիրավորական ու սպառնալից հայտարարություններ։
Այդ պայմաններում ՀՀԿ-ն, ըստ հայտարարության, ԱԺ-ում Փաշինյանի առաջադրման առաջին անգամը նրան չսատարեց, որպեսզի հնարավորություն տա այլ ուժերին նույնպես թեկնածու առաջադրել պատգամավորների 1/3 ձայներով, եթե այդպիսի ցանկություն լիներ։ Սակայն դա չեղավ, և երկրորդ փուլում հանրապետականներն ընտրեցին Փաշինյանին ու խոստացան չխոչընդոտել նրա կառավարության գործունեությանը՝ բացառություններով։
«… Բացառությամբ մատնանշված մի շարք ուղղությունների, որոնցով կուսակցությունն ունի սկզբունքային սահմանափակումներ (անվտանգություն, Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն), Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կաջակցի կառավարության օրինաստեղծ գործունեությանը: Նշված մոտեցումը կյանքի է կոչվել թե՛ կառավարության ծրագիրը, թե՛ կառավարության առաջարկած օրինագծերը քննարկելիս»,- նշվում է հայտարարության մեջ։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...