12:33 12.11.2018
Ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը վերադարձել են Հայաստան: Օդանավակայանում ծանրամարտի աշխարհի 2018թ. փոխչեմպիոն Գոռ Մինասյանը զրուցել է լրագրողների հետ ու կիսվել տպավորություններով:
«Շատ լավ, հիշվող, հետաքրքիր առաջնություն էր, լավ էր կազմակերպված: Ամեն ինչ մեր պլանավորածի պես ընթացավ: Խանգարող ոչ մի բան չկար, հիմա քաշս ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունն ավելացել է, այն շատ կարևոր է ինձ համար, որովհետև միշտ հրում վարժությունից էի տուժում: Հիմա հրում վարժությունն ուժեղացրել եմ»,- ասաց նա:
Աշխարհի փոխչեմպիոնը նշեց՝ իր ելույթից գոհ է:
Նոյեմբերի 10-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող մրցաշարի 109 կգ քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 450 կգ արդյունք: Պոկում վարժությունն ավարտեց 205, իսկ հրումը՝ 245 կգ-ով: Նա մեկական փոքր արծաթ էլ նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն:
«Մեր մտածածով, եթե ամեն ինչ մեր ուզածով ընթանա, «Տոկիո 2020»-ում կհանդիպեմ Լաշային»,-եզրափակեց մարզիկը:
Այնուհետև լրագրողները զրուցեցին ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:
«Ամենավատն այն էր, որ 4 հոգի չկարողացավ մեդալ բերել: Իսկ մեդալակիրների մասին էլ ի՞նչ ասեմ: Նրանք արդեն մեդալակիր են»,- ասաց Ալավերդյանը:
21:48 14.05.2025
ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժածՄայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
21:34 14.05.2025
Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժելՖրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...
21:21 14.05.2025
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել էՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...