13:23 12.11.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ապակենտրոնացում և տեղական տնտեսական զարգացում» տեղական ժողովրդավարության համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Խարկովի տարածքային խորհրդի նախագահ Սերգեյ Չերնովը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, համայնքների ասոցիացիաների, կառավարության և խորհրդարանի, ինչպես նաև տեղական հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործակալությունների ներկայացուցիչներ, ազգային և միջազգային փորձագետներ:
Վաչե Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել, որ միջոցառման բովանդակությունն ու թեմատիկան հիանալի խթան են հանդիսանում տեղական և տարածաշրջանային կայուն զարգացման, տնտեսական ենթակառուցվածքների հզորացման և ժողովրդավարության խորացման ուղղությամբ համագործակցված աշխատանքներ տանելու համար։ Փոխնախարարն անդրադարձել է նաև վերջին երկու տասնամյակի ընթացքում համաշխարհային տնտեսական աճի տեմպերին և աղքատության նվազման դրական միտումներին և, այդուհանդերձ, նկատել, որ տարբեր վարչատարածքային միավորումների միջև առկա անհավասարության և անհամաչափության հաղթահարումը շարունակում է մնալ օրակարգային հարց։ «Մեր տարածքային զարգացման ռազմավարությունն օրգանապես և ամբողջովին նույնականացվում է մեր երկրի զարգացման ռազմավարության, ՄԱԿ-ի հռչակած նպատակների հետ»,- ամփոփել է Վաչե Տերտերյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի ընթացքում ծավալված արդյունավետ աշխատանքային քննարկումներն ուղենիշային կլինեն ոլորտի զարգացման գործում։
Նատալյա Վուտովան Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և իր անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից 2017 թվականից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած այս միջոցառումը հիանալի հարթակ է համայնքային նշանակության հարցերը քննարկելու և առկա խնդիրների վերաբերյալ լուծման եղանակներ գտնելու ուղղությամբ։ Խոսելով ՏԻՄ-երի ինքնուրույնության բարձրացման, տեղերում ժողովրդավարության խորացման և տեղական կայուն զարգացման տեսլականների մասին՝ Նատալյա Վուտովան կարևոր է համարել միջազգային քաղաքականությունների և ռազմավարությունների տեղայնացումն ու տեղական մակարդակում անդրսահմանային համագործակցության միջոցով համատեղ ծրագրերի մշակումն ու ենթակառուցվածքների զարգացումը։
Համաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներ են կազմակերպվել տեղական, տարածքային, ազգային և միջազգային քաղաքականություններում սիներգիայի ձևավորման, տնտեսական զարգացմանն ուղղված տեղական նախաձեռնությունների հաջողված օրինակների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ համաժողովը կազմակերպվել է ՀՀ ՏԿԶ նախարարության, ՀՀՄ-ի, Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով։ Համաժողովը համաֆինանսավորվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության, Կոնգրեսի և Արևելյան գործընկերության տարածքային և տեղական իշխանությունների կոնֆերանսի կողմից։
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...