23:40 12.11.2018
Իսրայելական օդուժը հարվածներ է սկսել Գազայի ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինական կողմից արձակված կրակի: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ վերջին ժամվա ընթացքում տագնապի ազդանշաններ են հնչում Արևմտյան ափի հարավային հատվածում:
Իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը որսում է իրենց ուղղությամբ արձակված հրթիռները:
Հրթիռակոծության մեջ իսրայելական կողմը մեղադրել է «Համաս» շարժմանը և հայտարարել է, որ ավիահարվածների թիրախն են «ահաբեկչական օբյեկտները» Գազայի ողջ հատվածում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գազայից արձակված հրթիռը ոչնչացրել է իսրայելական ավտոբուս, առնվազն 1 մարդ ծանր վիրավորվել է:
Twitter միկրոբլոգում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Գազայից Իսրայելի ուղղությամբ 40 րոպեի ընթացքում շուրջ 100 հրթիռ և ական է արձակվել:
#BREAKING: 100 rockets & morters launched from Gaza towards Israel in less then 40 minutes (video: Eliran Hajbi) pic.twitter.com/cJJH2vndM5
— Amichai Stein (@AmichaiStein1) November 12, 2018
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, իսրայելական հատուկ ուժերը Գազայի Խան Յունիս քաղաքի մոտակայքում գործողություններ էին սկսել: Իսրայելական ուժերի և «Համաս» շարժման միջև բախումներ էին տեղի ունեցել, որոնց ընթացքում սպանվել էր իսրայելցի 1 սպա և 7 պաղեստինցի, այդ թվում՝ «Համասի» հրամանատարներից մեկը:
Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը հրաձգությունից հետո ավիահարվածներ էին հասցրել Գազայի ուղղությամբ՝ արձակելով շուրջ 40 հրթիռ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...