Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան»-ի ուսանողներին ներկայացրեց «ներՈւժ» ստարտափ ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան»-ի ուսանողներին ներկայացրեց «ներՈւժ» ստարտափ ծրագիրը

21:27 12.11.2018

Նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության «ներՈւժ» ստարտափ ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով միջազգային դպրոցի և IDeA հիմնադրամի ղեկավարությանը հրավերի համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժշետ են նոր շունչ, թարմություն, երիտասարդական ու ստեղծարար մոտեցումներ:

«Ես չեմ պնդում, որ սփյուռքի նախարարությունը հիմա ավելի լավ է աշխատում կամ ավելի վատ, ես պնդում եմ, որ մեր կատարած աշխատանքը տարբերվում է նախորդ նախարարի և իր թիմի արած աշխատանքից: Մեր թիմը անմիջապես սկսեց փնտրել նորարար ճանապարհներ ստեղծգործ մտքով, արդի տեխնոլոգիաներով սփյուռքի հետ հարաբերությունները կառուցելու համար:  «Data science», ինովացիոն տեխնոլոգիաներ բառերը մենք սկսեցինք օգտագործել ոչ թե նրա համար, որ դրանք մոդայիկ են, այլ որովհետև մենք հավատում ենք դրանց»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Այնուհետև Մխիթար Հայրապետյանը ունկնդիրներին ներկայացրեց «ներՈւժ» ծրագրի ստեղծման պատմությունը, գաղափարը, որն է՝ հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին վերադառանալ Հայաստան և այստեղ իրագործել իրենց նորարարական մտքերը:

«Նախկինում նախարարությունը պասիվ է աշխատել սփյուռքի երիտասարդության հետ, և հիմա սփյուռքի նոր նախարարության համար երիտասարդությունը՝ որպես համագործակցող թիրախային խումբ, առաջնահերթություններից մեկն է: Եվ այս ծրագրի մտահղացման  երկրորդ պատճառն այն է, որ մենք հավատում ենք երիտասարդության ներուժին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության ծրագրի կյանքի կոչմանն ի սկզբանե միացան IDeA և FAST հիմնադրամները, այնուհետև Impact Hub-ը, UNDP-ին, Startup Armenia-ն և շատ ուրիշ տեղական և միջազգային կազմակերպություններ:

«ՆերՈւժ» ծրագրին ներկայացված հայտերից արդեն ընտրվել են այն թիմերը, որոնց երկուական մասնակիցները դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում կներկայացնեն իրենց գաղափարները: Մխիթար Հայրապետյանը նշում է՝ մասնակիցներն անհամբեր են սպասում Հայաստան գալուն: Դեկտեմբերի 21-ին կհրապարակվեն հաղթողների անունները՝ մինչև 10 թիմ, որոնց կտրամադրվի մինչև 15 մլն դրամ դրամաշնորհ, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ու մենթորության ծրագրերից օգտվելու հնարավորությամբ՝ այսպիսով բացառելով ձախողելու ռիսկերը, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, խորհրդատվություն և այլն:

«Տեղացի երիտասարդները դժգոհությամբ ընդունեցին մեր այս լուրը՝ ասելով, որ իրենք նույնպես նախկինում նման հնարավորություններ չեն ունեցել: Եվ սփյուռքի նախարարությունը, չունենալով այդ մանդատը՝ աշխատել հայաստանցի երիտասարդների հետ, փորձեց գտնել այլընտրանքային տարբերակներ: Եվ մենք գտանք այդ տարբերակը:  «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ՝ մենք հնարավորություն ենք տալիս տեղի երիտասարդներին դիմել ծրագրին: Բացի այդ, այն սփյուռքահայ երիտասարդների, որոնք այստեղ կսկսեն իրենց բիզնես գործունեությունը, կոչ ենք անում իրենց թիմերում ընդգրկել տեղի երիտասարդներին ևս»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ չմոռանալով հավելել, որ սա պիլոտային ծրագիր է, նաև մարտահրավեր ու փորձ է, որը հաջողելու են:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

13:17 08.06.2025

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

11:53 08.06.2025

Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը

Խառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

11:39 08.06.2025

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր

Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

11:24 08.06.2025

Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP