00:50 13.11.2018
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան սկանդալային հայտարարություն է տարածել՝ Զուրաբիշվիլիին ու նրա զավակներին դաժան հաշվեհարդարով սպառնացող անձի վերաբերյալ:
Նրա խոսքերով՝ այդ անձը վրացի նախկին զինվորական է, որն այժմ պայքարում է Ուկրաինայում: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան:
Զուրաբիշվիլին հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին ձայնային հաղորդագրություններ է ստացել իրեն և զավակներին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ «կրակեք նրանց գլխից», «կխմենք ձեր արյունը» և այլն: Ասուլիսից հետո Սալոմե Զուրաբիշվիլիին և նրա ընտանիքին ուղղված սպառնալիքների գործով հետաքննություն է սկսվել։
Զուրաբիշվիլիի խոսքերով՝ սպառնալիքների հեղինակը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հետ կապված նախկին զինվորական է:
«Նախագահի թեկնածուին կյանքից զրկելու սպառնալիքների համար՝ տվյալ անձին բացահայտելն ու խստորեն պատժելը երկրի պատվախնդրության հարց է: Խոսքը մեկ անձի մասին է, որը ռազմական ստորաբաժանման անդամ է: Նա Վրաստանի զինված ուժերի ծառայող էր, որն այժմ պայքարում է Ուկրաինայում»,- հայտարարել է Գաբունիան:
Փաստաբանը պնդել է, որ անձամբ է տեսել հաղորդագրությունների «սքրինշոթները» (screenshots), ինչպես նաև լսել՝ Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների ձայնագրությունները:
«Ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես տեսել եմ այդ «սքրինշոթներն» ու լսել ձայնագրությունները: Այնտեղ հիշատակվում է նաև Միխեիլ Սաակաշվիլիի անունը , հետևաբար դա «ֆեյք» չէ, այլ կոնկրետ անձ է, որին կարելի է նույնականացնել»,- ասել է Գաբունիան:
Մինչև դեկտեմբերի 2-ը Վրաստանում պետք է կայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի պաշտոնի համար կպայքարեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն։
23:59 04.08.2025
Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Կենտրոն վարչական շրջանի բակերը վերափոխվում են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասարքեր: Շարունակում ենք ձևավորել բարեկարգ, ժամանակակից և մարդկանց համար հասանելի ու հարմարավետ միջավայր՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:51 04.08.2025
Ռանոսը մասնակցել է «Վալենսիայի» դեմ խաղինՀայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում մասնակցել է իսպանական «Վալենսիայի» դեմ ընկերական խաղին: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է երկրորդ խաղակեսին: «Բորուսիան» հաղթել է 2-0 հաշվով: Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ռոբին Հաքը և Քևին Դիքսը: ...
23:38 04.08.2025
Նիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Կիևին կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենքՆիդերլանդները կդառնա ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։ Այս մասին հայտարարել է Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը։ «Նիդեռլանդները դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը Ուկրաինային կմատակարարի ամերիկյան զենքի փաթեթ, ներառյալ Patriot-ի հրթիռներ, որոնց արժեքը 500 միլիոն եվրո է», – գրել է նա X-ում։ Ինչպես նշում է երկրի պաշտպանության նախարարությունը, […] ...
23:27 04.08.2025
Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԿամչատկայում տեղի է ունեցել 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումների օջախը գտնվել է 48.6 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 158 կիլոմետր հարավ-արևելք։ ...
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...