Նաիրա Զոհրաբյանը հերքել է ԲՀԿ-ի անվան շուրջ մամուլում շրջանառվող լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Նաիրա Զոհրաբյանը հերքել է ԲՀԿ-ի անվան շուրջ մամուլում շրջանառվող լուրերը

12:53 13.11.2018

«Չի կարելի ինչ-որ բան հորինել, այդ հորինվածքը ներկայացնել որպես 100 տոկոսանոց ճշմարտություն և սկսել Կիկոսի մահի ժանրով փորձել հետևանքների վերաբերյալ հետևություններ անել ու պարզաբանումներ պահանջել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ Գագիկ Ծառուկյանն,  այսպես կոչված,  նախընտրական ԱՁ-ներ է բացում, որտեղ գրանցում են ընտրողներին՝ աշխատավարձի տեսքով ընտրակաշառք տալու համար:

Նա ընդգծել է, որ առավոտյան բավականին զվարճացել է, երբ մամուլում ընթերցել է այդ լուրը: Նա վստահեցրել է, որ անօրինական նպատակներով հիմնադրված ձեռնարկություններ, որոնք կարող են ինչ-որ կերպ կապ ունենալ ընտրությունների հետ, չեն հիմնադրվել ու նման երևույթ չկա: Նաիրա Զոհրաբյանը դա լրատվական ապատեղեկատվություն է անվանում՝ պնդելով, որ նման լուրերի տարածման նպատակը մեկն է՝ ստվեր գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա:

«Դա աբսուրդ է, դա անհեթեթություն է, չկա և չի կարող լինել նման բան: Ես հասկանում եմ, որ նախընտրական փուլում նման կարգի կեղտոտ քարոզչական լրատվական հնարքները սրվելու են հատկապես «Բարգավաճ Հայաստան»-ի հանդեպ, որը շատ քաղաքական ուժերի համար լուրջ մրցակից է, բայց գիտեք, եթե չկա մի բան, ուրեմն անիմաստ է դրա շուրջ էսպես անհեթեթ աղմուկ բարձրացնելը»,- ընդգծել է պատգամավորը:

Զոհրաբյանը միանշանակ բացառել է, որ ԲՀԿ-ն որևէ կեղտոտ տեխնոլոգիա կկիրառի այս ընտրություններում: Նրա պնդմամբ՝ իրենց կուսակցությունն ընտրություններին կմասնակցի միայն լուրջ մշակված տնտեսական ծրագրով, ու ամեն ինչ անելու են, որպեսզի ընտրություններում որևէ կեղծիք չարձանագրվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP