14:44 13.11.2018
«2018թ. ահռելի աշխատանք կատարվեց հարկ վճարողներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար»,- նոյեմբերի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով Պետական եկամուտների կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:
Մաքսային ոլորտում 2018 թվականի ընթացքում ներդրվել է ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ուղևորային մաքսային հայտարարագրերի համակարգը, որի միջոցով ներկայացվում և գրանցվում են ուղևորային մաքսային հայտարարագրերը, ինչպես նաև հետագայում մշակվում էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմնի կողմից:
«Համակարգը հնարավորություն է տալիս ապահովել թափանցիկ, դյուրին և արագ գործընթաց հայտարարատուի համար, իսկ մյուս կողմից՝ մաքսային մարմնին հաշվետվողականության և վերլուծական գործիքների կիրառման հնարավորություն է ընձեռվում»,- նշեց Փաշայանը:
«Ռիսկերի կառավարում» համակարգի կատարելագործման արդյունքում նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորություն է ստեղծվել, ինչը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում և կիրառվում է համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ: Մտավոր սեփականության օբյեկտների արդյունավետ պաշտպանությունն իրականացվում է թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման և հետադարձ կապի միջոցով:
«Միջազգային փորձագետների կողմից շատ բարձր գնահատականի ենք արժանացել, քանի որ զարգացող երկրներում հազվադեպ է լինում, որ մաքսային մարմինը նաև մտավոր սեփականության պաշտպանությունն իրականացնի: Մենք 2018թ. ընթացքում ունենք արդեն 350 խախտման դեպք, երբ տարբեր բրենդային ապրանքների հսկողություն է իրականացվել և պաշտպանել ենք ՀՀ ում գրանցված մտավոր սեփականության տարրերը»,- ընդգծեց Փաշայանը:
«Ռիսկերի կառավարում» համակարգին է ինտեգրվել նաև «Ուղևորային մաքսային հայտարարագիրը», ինչն ուղևորային մաքսային հայտարարագրերի արդյունավետ հսկողություն է ապահովում՝ հիմնվելով թիրախավորման սկզբունքի վրա: Այս մոտեցման կիրառումն ուղղված է հայտարարագիր ներկայացրած ուղևորների ուղեբեռի զննման դեպքերի նվազեցմանը և վերջինների կողմից սահմանահատման գործընթացի արագացմանն ու դյուրացմանը:
ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ներդրվել է համակարգ, որն ապահովում է տվյալների փոխանակում ՀՀ մաքսային Մարմինների և IRU ֊ի (INTERNATIONAL ROAD TRANSPORT UNION) միջև իրական ժամանակում։ Նպատակը SafeTIR բեռնափոխադրումների դեպքում իրական ժամանակում նշված TIR գրքույկի վավերականության ստուգումն է։ Համակարգի միջոցով, իրական ժամանակում IRU֊ին տեղեկատվություն է ուղարկվում TIR գործընթացի ավարտի մասին, երբ բեռը հասնում է պահեստ: Եթե հայտնաբերվում են խախտումներ, ապա այդ մասին նույնպես ուղարկվում է տեղեկատվություն։
Նոյեմբերի 1-ից ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում ավելացվել է նույնականացման քարտի միջոցով տեղեկատվական համակարգեր մուտք գործելու հնարավորությունը։
Իսկ հարկային ոլորտում հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման գործընթացը դյուրացնելու և կիրառվող համակարգերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգում շրջանառության հարկի հաշվարկ ներկայացնելիս իրականացվում է իրացման շրջանառության և ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության ինքնաշխատ լրացում՝ e-invoicing համակարգում ՀԴՄ-ների, հարկային փաստաթղթերի և ներմուծման գործարքների մասով հավաքագրվող տեղեկատվական բազաների հիման վրա:
ՀՀ Հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի համաձայն՝ ստեղծվել է հնարավորություն ՀԴՄ կտրոնի վրա աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) տպագրելու համար:
Իսկ օգոստոսի 1-ից հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ուղարկվում են էլեկտրոնային եղանակով:
«Ներդրվել է նաև հարկ վճարողների առցանց գրանցման համակարգը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ Հարկային օրենսգրքի 289-րդ հոդվածի 3-6-րդ կետերով սահմանված հարկ վճարողներին առցանց եղանակով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ»,- տեղեկացրեց Փաշայանը:
Ոչ ռեզիդենտների կողմից հարկային մարմնին ներկայացվող որոշ ձևաթերթերի պաշտոնական թարգմանությամբ անգլերեն տարբերակները տեղադրվել են Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, մասնավորապես՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկը, Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկը, ինչպես նաև առցանց գրանցման հնարավորություն՝ անգլերեն լեզվով։
Միքայել Փաշայանը ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...