Մանկապարտեզներում երեխաներին մատակարարում են այնպիսի հաց, որով ես չէի ցանկանա իմ կենդանիներին կերակրել. ավագանու անդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Մանկապարտեզներում երեխաներին մատակարարում են այնպիսի հաց, որով ես չէի ցանկանա իմ կենդանիներին կերակրել. ավագանու անդամ

16:47 13.11.2018

Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն ավագանու նիստի ընթացքում հայտնեց, որ ուսումնասիրություն է կատարել Աջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզներում մատակարարվող սննդամթերքի ոլորտում և բացահայտել խախտումներ:

«Մասնավորապես հացի ոլորտում, բառի բուն իմաստով, «բարդակ» է տիրում: Ոչ մի նորմատիվ չի պահպանվում հաց մատակարարող ընկերության կողմից: Մանկապարտեզի տնօրենների ու վարչական շրջանի ղեկավարի կողմից բազմիցս քաղաքապետարանին գրություններ են եղել: Կցանկանայի, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեիք այս հարցը: Երեխաներին մատակարարում են այնպիսի հաց, որով ես չէի ցանկանա իմ կենդանիներին կերակրել»,- ասաց նա:

Հարությունյանը խնդրեց պարզաբանել, թե ո՞ւմ տիրույթում է գտնվում հարցը: Հարցին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«2018 թվականին բազմիցս բարձրացվել է հարցը մանկապարտեզների տնօրենների կողմից՝ վարչական շրջանի ղեկավարին ուղղված նամակներում: Հացի որակը բնութագրող լուսանկարներ կան, բայց տեսնում ենք, որ մինչև հիմա տվյալ մատակարարը դեռ հանդիսանում է մատակարար: Ինձ մոտ է նոյեմբերի 7-ի գրությունը վարչական շրջանի ղեկավարից: Նա մանկապարտեզների տնօրենների կարծիքն է ներկայացնում մատակարարվող հացի վերաբերյալ: Սննդի անվտանգության պետական տեսչության աշխատակիցները «42» մանկապարտեզում հացը մատակարարելու ժամանակ հայտնաբերել են, որ հացը մատակարարվում է բնութագրին ոչ համապատասխան վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ: Այդ պահից սկսած դադարեցվել է ընկերության գործունեությունը, մեքենաները դրվել են կալանքի տակ: Տենդերի պայմանագրում նշված է՝ տվյալ կազմակերպությունը 2 օր ունի նշված խնդիրները վերացնելու ժամանակ: Կազմակերպությունն իրավունք ունի դիմելու, որպեսզի ինքը վերականգնի իր մատակարարման գործընթացը: Վարչական շրջանի ղեկավարի հետ խոսել եմ, նա նշել է, որ մանկապարտեզները ցանկություն չունեն հացը ստանալու: Բայց մենք իրավունք չունենք շրջանցել օրենքը և արգելել մատակարարին թույլ տված թերություններն ուղղել ու հաց մատակարարել»,- ասաց փոխքաղաքապետը:

Միաժամանակ նա նշեց, որ պայմանագրի լուծարման գործընթացն սկսվել է:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP