ԶՈՒ-ում պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս է հայտնաբերվել. հարուցվել է 19 քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ԶՈՒ-ում պետությանը հասցված 96 մլն դրամի վնաս է հայտնաբերվել. հարուցվել է 19 քրգործ

19:22 13.11.2018

ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից այդ ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է 104 ուսումնասիրություն, այդ թվում՝ թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունների գծով։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված 104 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 58 խախտում, ինչը նշանակում է, որ խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 55% դեպքերում։

Իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 96.115.233 ՀՀ դրամի վնաս, որից շուրջ 80 մլն դրամի վնասը հայտնաբերվել է ՀՀ զինվորական կենտրոնական  դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների շրջանակում: Պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 8.499.007 ՀՀ դրամը:

Արձանագրված և չվերականգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ  գտնվում են վերականգնման փուլում, որի ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

2018թ. 3-րդ եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բացահայտված խախտումների դեպքերով հարուցվել է 19 քրեական գործ: Դրանցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 86.519.622 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին 1 դիմում, որով պարտապանի անվիճելի վճարային պարտավորության չափը կազմել է 19.034.050 ՀՀ դրամ։ Դիմումը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։

Բացի դրանից՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվել է ողջամիտ ժամկետում դատարան հայց ներկայացնել պետությանը պատճառված 6.362.000 ՀՀ դրամ վնասի հատուցման պահանջով։

Քրեական գործերի շրջանակում քննության առարկա հանդիսացող խախտումների մի մասը հայտնաբերվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման ոլորտում անցկացված խորքային ուսումնասիրությունների ընթացքում, որի արդյունքների մասին արդեն տեղեկացվել է:

Մյուս խախտումները վերաբերում են ՀՀ ՊՆ կարիքների համար զինվորական պաշտպանիչ հանդերձանքի գնման-ընդունման գործընթացին, որի շրջանակներում սահմանված կարգով չեն ստուգվել նշված ապրանքատեսակների համապատասխանությունը պայմանագրի տեխնիկական բնութագրով նախատեսված հատկանիշներին, ՊԲ կապիտալ շինարարության ծառայության կենտրոնական, ինչպես նաև առանձին զորամասերի պահեստներում, ՊՆ զորամասերի տարբեր ստորաբաժանումներում իրականացված գույքագրման արդյունքում հայտնաբերված պակասորդներին, ավելցուկներին, ձեռքբերման անհրաժեշտության բացակայության պայմաններում, առերևույթ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա, ուռճացված գներով տարբեր ապրանքների ձեռքբերմամբ պետությանը էական վնաս պատճառելուն և այլն:

2018թ. երրորդ եռամսյակի ընթացքում վերը ներկայացված ավարտված ուսումնասիրություններից զատ, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև այլ ոլորտներում, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և կամփոփվեն ավելի ուշ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP