14:45 14.11.2018
Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վերջինիս հանցակցության, ինչպես նաև առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով ապօրինի խողովակների միացմամբ հողատարածքների ոռոգման նպատակով ջրամատակարարում իրականացվելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
2018 թվականի հոկտեմբերի 31-ին Պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մխչյան-Հովտաշեն կամրջի տակ ջրի խողովակաշարի վրա ապօրինի միացման մի քանի կետ է հայտնաբերվել:
Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (ՀՀ ԷԵԲՊ) ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից ապօրինի միացման միջոցով դեպի «Արտաշատ-Վինկոն» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 26 հա հողատարածքներ ջրամատակարարում է իրականացվել: Այդ մասին տեղյակ են եղել «Արտաշատ» ՋՕ ընկերության աշխատակիցները, որոնք ունեցել են ոռոգման ջրի նպատակային ու արդյունավետ օգտագործման և իրականացրած ծառայությունների դիմաց գումարներ գանձելու պարտավորություն, ինչը չեն կատարել՝ դրանով իսկ դրդել են «Ջրառ» ՓԲԸ պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցներին իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն և ծառայողական պարտականությունները չկատարելուն, այն է՝ տեղյակ լինելով ընկերության հաշվեկշռում գտնվող Մխչյան 1-ին և 2-րդ աստիճանի պոմպակայանների մղման խողովակաշարերից խողովակների միացման ապօրինի և հիդրոտեխնիկական նորմերի տեսանկյունից անթույլատրելի լինելու մասին` ժամանակին և պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է մոտ 10.772.794 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցավոր արարքների հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազության դատախազի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայությունից ստացված ահազանգի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության կատարումը հանձնարարվել է Արարատի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...