19:10 14.11.2018
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց նրա «Չար տնակը» հեքիաթի մասին: Երեխաները կարծում են, որ այլաբանության լեզվով այդ հեքիաթում Դուք խոսում եք հեղափոխության մասին ու հետաքրքրվում են՝ Կուղբի կերպարը հեքիաթում ձե՞ր կերպարն է և չար տնակը ՀՀԿ-ն է, թե՞ ոչ՝ հետաքրքրվեց պատգամավորը:
«Ինչպե՞ս եք տեսնում այս հեքիաթի շարունակությունը և պատրաստվո՞ւմ եք ապագայում արդեն՝ որպես վարչապետ, մեր փոքրիկ ընթերցասերների համար հեքիաթներ գրել»,- հարցրեց Լուիզա Սարգսյանը:
Վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, թե այդ հեքիաթը գրվել է փետրվար-մարտ ամիսներին և, այո՛, այդտեղ կան այլաբանություններ, դրանք շատ ուղղակի չեն, բայց կան նաև ուղղակի այլաբանություններ:
«Ավելի շատ ինստիտուցիոնալ այլաբանություններ կան, քան անձնական: Չար տնակը տվյալ դեպքում պայմանական ասած՝ կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, ջնջել նրանց հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները: Անկեղծ ասած՝ տվյալ դեպքում չար տնակ ասելով՝ ես նկատի եմ ունեցել ՀՀ ԱԺ-ն: Քանի որ ես այդ ժամանակ մտածում էի առաջիկա անելիքների մասին, ես մտածում էի, որ ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել ու վերադառնալ այն առաքելությանը, որով ես սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը:
Վստահ եմ, որ ՀՀ վարչապետի կաբինետը այդպիսի դերակատարում չի ունենա: Այդ գիրքը միշտ իմ աշխատասեղանին դրված է նաև այն պատճառով, որ վարչապետի աշխատասենյակն ավելի հզոր չլինի, քան այն արժեքները, որոնց ես հավատում եմ ու այն արժեքները, որոնք ավելի կարևոր են այս կյանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, ասաց՝ երբեք չէր պատկերացնի, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ին:
«Այս ԱԺ-ն իր վերջին նիստերն է անցկացնում, կարծում եք, որ կարողացա՞վ դասեր քաղել ու բարեփոխումներ իրականացնել, 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցա՞վ մեր երկրի, մեր պատմության համար»,- հարցրեց ԱԺ նախագահը:
Փաշինյանը պատասխանեց, որ 6-րդ գումարման ԱԺ-ն պատմական է, և որ ուզում է իր գնահատանքը տալ ԱԺ բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի վերաբերյալ:
Վարչապետն անկեղծացավ՝ հոկտեմբերի 2-ին, տեսնելով պաշարված ԱԺ-ն, նորից հիշել է իր այդ հեքիաթը:
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...
08:00 05.08.2025
Հրդեհ Խնձորեսկ գյուղումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից […] ...