12:03 15.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայանալու է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ ուշ երեկոյան: Նախաձեռնության անդամներն այսօր մինչ հանդիպումը շարունակել են բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ հավաքվելով վաղ առավոտյան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարը: Զրույցը նախ ծավալվել է ղեկը աջից ձախ փոխել-չփոխելու վտանգավորության մասով.
«Դուք գիտեք, որ ղեկը փոխելու թանկ ձևեր կան, էժան ձևեր կան, թանկ ձևերով հնարավոր է ինչ-որ կերպ սերտիֆիկացված ձևով փոխել»,- ասել է Հակոբ Աշակյանը:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հարցրել են նախարարին, թե այդ դեպքում կարելի՞ է ասել, որ մենաշնորհ է հաստատվելու՝ ղեկերն աջից ձախ փոխելու հարցում.
«Ժողովուրդ ջան, էդ հիմնարկը դուք բացեք, լավ բիզնես է, դուք արեք, ի՞նչ խնդիր կա»,- պատասխանել է Արշակյանը, ինչին ի պատասխան, նախաձեռնության անդամներն ասել են, որ իրենք դա անելու ցանկություն չունեն:
Նախարարի պաշտոնակատարն ու նախաձեռնության անդամներն անդրադարձել են նաև այն ցուցանիշներին, որոնք հիմք են դարձել աջ ղեկով մեքենաների մուտքը ՀՀ արգելելու համար:
«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, ոստիկանությունը հայտնել է, ՊԵԿ-ն առաջարկել է որոշակի ռեժիմ, մենք համաձայնել ենք, սարքել ենք կառավարության որոշման նախագիծ և դրել շրջանառության մեջ, ղեկ փոխելուն ուրիշ ընթացակարգերով մենք կհետևենք»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ մշակված օրինագիծն այսօրվա նիստում չկա, նախանիստով պետք է անցնի, նոր մտնի նիստի օրակարգ:
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...
08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...