Հրադադարի դեմ բողոքող ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Հրադադարի դեմ բողոքող ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը

11:45 15.11.2018

Իսրայելի հարավային Աշքելոն քաղաքում բողոքի ակցիա է կազմակերպվել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Ցուցարարները փակել են քաղաք տանող մայրուղին և Պաղեստինի ու ՀԱՄԱՍ խմբավորման դեմ կարգախոսներ են հնչեցրել: Նրանք նաև պահանջել են վարչապետի հրաժարականը:

Դժգոհության առիթ է դարձել այն, որ Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հետ 2 օր տևած թեժ մարտերից հետո հրադադարի համաձայնություն է տվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն, ի նշան բողոքի, հրաժարական էր տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

12:37 21.05.2024

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ դեսպան

Իրանն ավարտին կհասցնի ուղղաթիռի կործանման հետաքննությունը, դրանից հետո միայն պատճառների մասին եզրակացություններ կարվեն, ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Բնականաբար, մենք գործն ու հետաքննությունը ավարտին կհասցնենք։ Առանց կասկածի, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու մարմիններն արդեն սկսել են հետաքննությունը։ Եվ իհարկե, նրանք կունենան հստակ հաշվետվություն, և այդ զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև […] ...

Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին

11:46 21.05.2024

Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին

Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչները մասնակցում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկիցների հրաժեշտի արարողությանը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Fars գործակալության պաշտոնական Telegram ալիքում։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում։ Մայիսի 20-ի առավոտյան Իրանի փոխնախագահ Մոհսեն […] ...

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

23:55 20.05.2024

Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել ավիավթարի հետ կապված

ԱՄՆ-ն ստացել է նախագահական ուղղաթիռի կործանման հետ կապված Իրանի օգնության խնդրանքը, սակայն չի կարողացել այն տրամադրել, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Իրանի կառավարությունից օգնություն են խնդրել: Մենք նրանց հասկացրել ենք, որ օգնություն կառաջարկենք, ինչպես կպատասխանեինք նման իրավիճակում ցանկացած օտարերկրյա կառավարության խնդրանքին: Ի վերջո, մենք չկարողացանք տրամադրել այդ օգնությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։ […] ...

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

23:49 20.05.2024

ԱՄՆ-ը կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից շահագործվող ինքնաթիռներին վերաբերող պատժամիջոցները․ Միլլեր

Միացյալ Նահանգները կշարունակի ամբողջությամբ կիրառել Իրանի ղեկավարների կողմից օգտագործվող ինքնաթիռների ավիատեխնիկային վերաբերող պատժամիջոցները և ներողություն չի խնդրի դրա համար՝ չնայած ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանը, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Առաջին հերթին, մենք ընդհանրապես չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր պատժամիջոցների ռեժիմի համար։ Մենք կշարունակենք ամբողջությամբ կիրառել մեր պատժամիջոցների ռեժիմը, ներառյալ  իրանական […] ...

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […] ...

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:   ...

BACK_TO_TOP