12:15 15.11.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք»-ի անդամ Գևորգ Պետրոսյանը նոյեմբերի 15-ին, խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ընդգծեց՝ մարդիկ, որոնք ազատվել են պատժից, չեն օգտվում այս հնարավորությունից, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս են փոխհատուցվելու նրանց կրած զրկանքները: Պետրոսյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ պետք է նախագծին հավանություն տալ:
Պատգամավորի խոսքով՝ օրենսդրության կատարելագործումը պետք է տեղի ունենա հիմնական երեք շահառուների իրավաչափ շահերի արդարացի հավասարակշռության սկզբունքով, շահառուներն են՝ պետություն-հանցագործություն կատարած կամ դրա մեջ մեղադրվող անձ-տուժողներ: Ըստ Պետրոսյանի՝ եթե այս երեք սուբյեկտներից որևէ մեկի շահն անտեսվի, կստացվի, որ ընդամենը խաղի կանոն են փոխում, ոչ թե կատարելագործում են օրենսդրությունը:
Բոլոր դեպքերում, պատգամավորը կարծում է, որ պետություն-քաղաքացի իրավաքաղաքական կապը, քանի որ ունի փոխադարձ բնույթ, եթե թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը որևէ պատճառով թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ, պետք է լինի հետևանք՝ պատասխանատվություն կրելու կամ չկատարած պարտավորությունը հատուցելու սկզբունքի ձևով:
Պետրոսյանը շեշտեց, որ պետությունը պարտավոր է ապահովել նաև ՔԿՀ-ներում իր ունեցած պատավորությունները, չի կարելի ասել, որ անձը, եթե դատապարտյալ է, չունի իրավունքներ, պետությունը պետք է հոգա նաև նրանց մասին:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...