ԱԺ-ում քննարկում են «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

ԱԺ-ում քննարկում են «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը

13:43 15.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը խորհրդարանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում էր օրենքում լրացումներ անել, համաձայն որոնց՝ հավաքն անցկացվելու է հանրապետության նախագահի, ԱԺ, կառավարության նստավայրերից, դատարաններից, ՔԿՀ-ներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով կամ վարձակալությամբ պատկանող տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունն այս նախագիծն ուսումնասիրելուց հետո առաջարկել է «Հավաքների ազատության մասին» օրենքը թողնել անփոփոխ: Նա ասաց, որ նախագիծը լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես՝ հավաքների ազատության անհիմն և անուղղակի սահմանափակման միտում կա, ինչը ոչ միայն Սահմանադրության 44 հոդվածին է հակասում, այլև խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 11-րդ հոդվածը, որը ևս հավաքների ազատության երաշխավորող դրույթներ է սահմանում:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ իրավական առումով տարբերություն կա՞ հավաքն արգելելու և սահմանափակելու միջև: Հովհաննիսյանն ասաց, որ սահմանափակման տարբերակումն այն է, որ հավաքը կթույլատրվի, սակայն անցկացման համար որոշակի նախապայմաններ կդրվեն՝ այլ վայրում, որոշակի ժամերի:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու բացառիկ նշանակությունը, ապա հարց ուղղեց՝ ինչո՞ւ են ամաչում ասել, որ այո, այս նախագիծն ուղղված է Հայ Առաքելական եկեղեցին վտանգավոր սողոսկումներից զերծ պահելուն:

Խոսրով Հարությունյանը միացավ այդ մեկնաբանությանը, ընդգծեց՝ նախագծով որևէ սահմանափակում չկա, իսկ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարման հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, ուստի կարծում է, որ պետք է կողմ քվեարկել այս նախագծին:

Հակոբյանը կոչ արեց մանիպուլյացիոն դաշտից դուրս գալ, խնդիրը քննարկել այն նպատակների տիրույթում, որտեղ ի սկզբանե առաջարկվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP