Հիմնավորումներն անհիմն են. «Գազպրոմ-Արմենիա»-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ-ի բացահայտումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Հիմնավորումներն անհիմն են. «Գազպրոմ-Արմենիա»-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է ներկայացրել ՊԵԿ-ի բացահայտումների վերաբերյալ

17:10 15.11.2018

 Նոյեմբերի 14-ին ՊԵԿ-ի կողմից հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի՝ մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր են բացահայտվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ որոշ պարզաբանումներ ներկայացրեց:

«Հիմնավորումները, որ ներկայացված են ՊԵԿ հաղորդագրության մեջ, միանշանակ փաստում եմ, որ անհիմն են»,- ասաց նոյեմբերի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Հրանտ Թադևոսյանը:

«Գազպրոմի» տնօրենը, ՊԵԿ-ի կողմից ներկայացված հիմնավորումները պարզաբանելով, նշեց, որ կախված եղանակային ջերմաստիճանի տատանումներից՝ տատանվում է նաև գազի կորուստի չափը:

«Եթե համեմատենք ձմռան ամիսները ձմռան, գարնան ամիսները՝ գարնան, ամռան ամիսները՝ ամռան, աշնան ամիսները՝ աշնան ամիսների հետ, ապա կտեսնենք, որ կորուստի համապատասխանելիություն կա, մինչդեռ ՊԵԿ-ը միմյանց հետ է համեմատում 2018թ. ձմռան և ամռան ամիսներինը»,- պարզաբանեց Թադևոսյանը:

Նրա խոսքերով՝ 2016, 2017 և 2018թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճողական բնական գազի կորուստների չափը թե´ գազաբաշխիչ, թե´ գազափոխադրման համակարգերում, թե´ «Գազպրոմ Արմենիա»-ում միմյանց համադրելի են և քիչ են տատանվում ու տարբերվում:

«Այսինքն՝ կորուստների տարբերությունը տատանվում է 1-2 մլն խմ-ի մեջ ՝ կախված տարբեր հանգամանքներից: ՊԵԿ-ն ասում է, որ ԱԳԼՃԿ-ներում բնական գազի սպառման ծավալները 2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է: Այո՛, մենք էլ ենք փաստում, որ աճել և աճել է 46.6 մլն խորանար մետրով: Մայիս-սեպտեմբեր ամիսներին գազալցակայաններում գազասպառման աճը կազմել է 36 մլն խորանարդ մետր, իսկ կորուստի տարբերություն այդ ամիսներին «Գազպրոմում» չկա: Այսպիսով, կորուստների տատանում մեզ մոտ եթե չկա, իսկ ՊԵԿ-ը հիմնվում է կորուստների վրա, ապա մեզ մոտ պետք է կորուստների չափը համապատասխաներ ԱԳԼՃԿ-ների գազասպառման աճին, ինչը չկա»,- նշեց Հրանտ Թադևոսյանը:

Ստացվում է՝ «Գազպրոմի» կորուստներն ավելացել են 1-2 մլն խ/մ-ով, իսկ գազալցակայաններում գազասպառումն ավելացել է 46 մլն խ/մ-ով, հետևաբար, ըստ Հրանտ Թադևոսյանի, չի կարելի գազասպառման աճի հիմքում դնել այս հաշվարկն ու կոռուպցիոն սխեմա փնտրել:

Կառավարության այսօրվա նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կրկին պարզաբանումներ է տվել՝ նշելով, որ քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ:.

«Ստուգումների ժամանակ կորուստներին առնչվող տեղեկատվությունը, որ մենք բացահայտել ենք, կարող է առնչվել գազալցակայանների գործունեությամբ զբաղվող մնացած հարկ վճարողների գործունեությանը: Այստեղ գազալցակայանների և «Գազպրոմի» գործունությունը կարող է խաչվել, և այդ բոլոր գնահատականները պետք է տրվեն քննչական գործողությունների շրջանակներում համապատասխան գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հիման վրա»,- ասել է Դավիթ Անանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP