Գյումրիում հին սալաքարերով փողոցներ են վերակառուցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիում հին սալաքարերով փողոցներ են վերակառուցում

23:03 15.11.2018

Գյումրիում հին սալաքարերով  փողոցներ են  կառուցվում։ Ռուսթավելի փողոցից հանված սալաքարերը վերադարձնում են Կումայրի պատմական միջուկի մյուս փողոցներին: Ջիվանի, Ղորղանյան, Վարպետաց և Աբովյան փողոցները սալապատվում են, գյումրեցիներին ծանոթ հին սալաքարերով: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Այս փողոցները ամառվանից վերանորոգում են, բայց ի տարբերություն քաղաքի կենտրոնական փողոցների, արգելոցի տարածքում շինարարներն աշխատանքները կհասցնեն ավարտել:

Պատմական փողոցից հանված հին սալաքարերը պահեստավորած վայրից ամեն օր շինարարները տեղափոխում են Ռուսթավելիին կից ու Կումայրի արգելոցի տարածքի մյուս փողոցներ: Հին սալաքարերը Սև բերդ ամրոցում են  պահվում: Գյումրվա հին կոլորիտն ամբողջացնող ամուր  ու ծանր  սալաքարերը նորից շարելն ու փողոց կառուցելը վարպետների համար  հեշտ գործ չէ:

Վարպետներն էլ գիտեն, որ դրանք ալեքպոլյան ճարտարապետության կարևոր մասն են կազմել : Նախ՝ ջրամատակարարման ցանցի նորացման ժամանակ պատմական միջուկի փողոցների հին սալաքարերը վնասվեցին, որից հետո առաջարկ եղավ դրանք պահելու, պահեստավորելու:  Հիմա պահպանվածներից շինարարները փնտրում ու ընտրում են այն քարերը, որոնք դեռ հնարավոր է օգտագործել: Ամրության երաշխիքներ տալիս են, պարզապես վնասված քարերն են շատ:
Փողոցի հիմքն ամուր է,  բետոնապատ է, տեղադրվող սալաքարերն էլ որակով են, բայց մոտ 100 տարվա: Շինարարների գործը հին հումքով աշխատելուց բարդացել է, բայց  ասում են՝ լավ է, որ  որոշեցին  հին  սալաքարերն օգտագործել: Սա նաև այդ փողոցների բնակիչների սրտով է: Ի դեպ,  բոլոր 4 փողոցներն էլ ժամանակին նույն հին սալաքարերով էին կառուցված, որոնք քանդեցին ու նորից վերադառնում են հնին:
Հին սալաքարերը տեղադրվում են, ոչ  թե կողք կողքի, հավասար մեկ գծով, այլ կորաձև շարվածքով, ինչը երթևեկության ընթացքում եռաչափ պատկերի տպավորություն է ստեղծում: Շարվածքը ճարտարապետների ընտրությունն է: Արգելոցի տարածքի 4 փողոցների  վերականգնումը  շինարարները  այս տարի անավարտ չեն թողնի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

BACK_TO_TOP