«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+20.09 oC

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

00:15 16.11.2018

«Ազգային Առաջընթաց» կուսակցությունը ներկայացրել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը: ԱԺ արտահերթ ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը բաղկացած է 94 հոգուց:

Կուսակցության կարգախոսն է «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»:

Ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ հերթականությունը.

1. Լուսինե Հարոյան- սոցիոլոգ, հոգեբան

2. Սամվել Մելիքյան- իրավագետ, փաստաբան

3. Արամ Մանուկյան- ճարտարագետ

4. Մանե Բաբայան- նախագծող ճարտարագետ

5. Հրայր Աղինյան- տնտեսագետ

6. Հայկ Փայտյան- պատմաբան, դասախոս

7. Աղավնի Օհանյան- տուրիզմի ոլորտ

8. Վիգեն Մովսիսյան- ճարտարագետ

9. Վարդան Առաքելյան- ծրագրավորող

10. Հասմիկ Աղինյան- բժիշկ

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

16:10 15.05.2024

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա ԵԽ պաշտոնյաների հետ

Մայիսի 16-17-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

14:24 15.05.2024

Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 14-15-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ, Սլովակիայի պաշտպանության նախարարության հրավերով Բրատիսլավայում մասնակցել է IDEB-2024 պաշտպանական ցուցահանդեսին։ Միջոցառման շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի, Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ներդրումների և առևտրի զարգացման գործակալության գլխավոր տնօրենի և ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-19-ը կլինի Փարիզում

09:16 15.05.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-19-ը կլինի Փարիզում

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում: «Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:10 15.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP