Խորհրդարանում այսօր օրինագծերի «չընդունման» օր է եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Խորհրդարանում այսօր օրինագծերի «չընդունման» օր է եղել

15:12 16.11.2018

Խորհրդարանն այսօր նախ քվորում չի ապահովել, ապա՝ քվեարկություն: Քվեարկող պատգամավորների անհրաժեշտ թվի բացակայության պատճառով մի շարք օրինագծեր չեն ընդունվել:

Նախ՝ քվեարկության է դրվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Որոշումը չի ընդունվել:

Չեն ընդունվել նաև «ՀՀ ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օրակարգից հանել է իր և Միհրան Հակոբյանի այն առաջարկը, ըստ որի՝ փոփոխություններ և լրացումներ պետք է արվեին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում: Ֆարմանյանն իր այդ քայլը բացատրել է քաղաքական աջակցություն չունենալով:

Ընդամենը մեկ ձայնի պատճառով չի ընդունվել նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առաջարկը: Նա ևս առաջարկել էր փոփոխություններ և լրացումներ կատարել  «Գովազդի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում:

Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ էր ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն առաջարկում էր նախնական կալանքի 1 օրը հաշվակցել որպես ազատազրկման ձևով նշանակվող պատիժների 1.5 օր, ինչպես նաև մինչև 2004թ. օրենքին տալ հետադարձ ուժ։

Կառավարությունն այս առաջարկին բացասական եզրակացություն էր տվել: Իսկ խորհրդարանում օրինագիծը չընդունվեց պատգամավորների՝ անհրաժեշտ քանակությամբ ձայների բացակայության պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

15:54 29.06.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։ Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, հայտնում են […] ...

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

15:40 29.06.2025

Թրամփը Գազայում կարգավորման կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայում կարգավորման և պատանդների վերադարձի կոչ է արել։ «Մեզ անհրաժեշտ է համաձայնագիր Գազայի վերաբերյալ, մենք պետք է վերադարձնենք պատանդներին», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթաց է գրանցվել՝ նշելով, որ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել ազատ […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

15:29 29.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկվել են Հայաստան–Ֆրանսիա երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ […] ...

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

15:22 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Չորրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ)՝ հաղթահարով […] ...

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

15:20 29.06.2025

Պակիստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Պակիստանում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 22:24-ին (կիրակի օրը՝ Մոսկվայի ժամանակով 01:24-ին)՝ Դերա Ղազի Խան քաղաքից 78 կիլոմետր հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է 236 հազար մարդ: Էպիկենտրոնը գտնվել է 35 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

BACK_TO_TOP