Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար

14:10 16.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի բնակչին:

2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող թվով հինգ ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության հինգ աշխատակիցներ ճանաչվել են տուժող:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնի տեսուչը գնացել է Արարատի մարզի 39-ամյա բնակչի տուն՝ նախորդ օրը վերջինիս կողմից ինքնավնասման և բժշկական կենտրոնի աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ ստանալու նպատակով:

Զրույցի ընթացքում Ոստիկանության տեսուչը 39-ամյա տղամարդու գոտկատեղի հետնամասում նկատել է ինքնաշեն ատրճանակ և հետաքրքրվել՝ արդյո՞ք այն կրակում է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Արարատի բնակիչը նշված ինքնաշեն ատրճանակով կրակել է պատին:

Ոստիկանության տեսուչն անմիջապես ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը՝ բաղկացած 4 ոստիկաններից, փորձել են համոզել, որպեսզի տղամարդն ինքնակամ հանձնի ինքնաշեն ատրճանակը: Սակայն նա ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող ինքնաշեն ատրճանակը պահել ոստիկանների ուղղությամբ՝ սպառնալով կրակել և սպանել նրանց, միաժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները հատուկ հնարքով տղամարդու ձեռքից վերցրել են ինքնաշեն ատրճանակը և նրան բերման ենթարկել Ոստիկանության բաժին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննություն  ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP