16:05 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչպես չընդունվեց կաթողիկոսի անձնական անվտանգության ապահովման նախագիծը…» վերտառությամբ գրառում է կատարել, որում նշել է.
«Հարգելի հայրենակիցներ․․․
Հասկանալի է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինտրիգային է դառնում նախընտրական մթնոլորտը․․․
Այսօր ԱԺ-ն չընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պարտադիր անվտանգության միջոցներով ապահովելու մասին օրինագիծը․․․ Դրան անմիջապես հաջորդեց մեղավորների փնտրտուքը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագծին քվեարկեց ձեռնպահ, քանի որ այն լուծում էր ոչ թե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համակարգային և լիակատար անձեռնմխելիության, այլ զուտ կաթողիկոսի անհատական կարգավիճակից բխող խնդիր։ Նախագծով, փաստորեն, տրվում էր ոչ թե ինստիտուցիոնալ-համակարգային, այլ զուտ անհատական լուծում․․․
Մինչ այդ, «Բարգավաճ Հայաստանը» կողմ քվեարկեց վիճահարույց նախագծին նախորդած մեկ այլ օրինագծի, որով նախատեսվում էր չեզոքացնել եկեղեցու անվտանգությանն սպառնացող վտանգները, բայց նախագիծը չընդունվեց հիմնականում Հանրապետական խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով․․․
«Բարգավաճ Հայաստանը» միշտ էլ կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի գոյապահպանման գործում և միշտ էլ արտահայտվել և գործել է այն իրական և հավանական սպառնալիքների դեմ, որոնք միտված են եղել Առաքելական եկեղեցու հիմքերի թուլացմանը․․․
Կարծես թե նշմարվում են ինքնապաշտպանական բնազդի դրսևորման առաջին ծիծեռնակները․․․»:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...