18:39 16.11.2018
Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) հոկտեմբերի 25–ին աշխատանքային իրավունքները դատական կարգով վերականգնած դասախոս Հովհաննես Խորիկյանի հետ համալսարանում մինչև այսօր աշխատանքային համաձայնագիր չի կնքում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է դասախոս Հովհաննես Խորիկյանը:
«Ստացվում է՝ համալսարանի ռեկտորը դատարանի վճիռը չի կատարում: Եթե համաձայնագիր չեմ կնքում, ուրեմն կարող եմ աշխատավարձ էլ չստանալ: Ես ստացել եմ միայն հարկադիր պարապուրդում գտնված միջին աշխատավարձս ու վերջ, եթե հիմա էլ համաձայնագիր չունենամ, նշանակում է՝ կարող եմ աշխատավարձ չստանալ: Համաձայնագիր տվել են, բայց դա իրավական առումով այնքան անգրագետ էր ձևակերպված, որ դա նույնիսկ համաձայնագիր անվանել չի կարելի»,- ասել է Խորիկյանը:
Խորիկյանի խոսքերով՝ իրեն համալսարանի գիտական խորհրդում չեն ընդունում. սոցիալական գիտությունների, իրավունքի ֆակուլտետից գիտխորհրդում միայն դեկան Օֆելյա Հովհաննիսյանն է, իսկ մինչև նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի՝ իրեն աշխատանքից ազատելը, ինքը գիտխորհրդի անդամ է եղել:
Հիմա դասախոսին չեն ցանկանում այդ խորհուրդ ընդունել:
«Շիրակի պետական համալսարանում խայտառակությունները շարունակվում են: Անտրամաբանական պատասխանով մերժվեց գիտական խորհրդի կազմում անդամությունս վերականգնելու դիմումս, երբ գիտական խորհրդի անդամ եմ ընտրվել իմ ֆակուլտետից: Առ այսօր իմ փոխարեն ֆակուլտետից նոր ընտրություն չի եղել: Ռեկտորի հետ խոսում եմ, այս թեմայի շուրջ, ասում է՝ մարդիկ կան, որ չեն ուզում քեզ խորհրդում տեսնել»,- ասել է Հովհաննես Խորիկյանը:
Խորիկյանը նաև հավելել է, որ նոյեմբերի 13-ին բողոք-դիմում է գրել Շիրակի մարզի դատախազություն՝ իր իրավունքները վերականգնելու համար:
13:11 04.08.2025
4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայումՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...
13:00 04.08.2025
Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՄ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
12:50 04.08.2025
Եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...
12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...