09:45 17.11.2018
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին, երբ բոլորը զբաղված են համապետական ընտրությունների մանրամասների մասին տեղեկություններ հայթայթելով կամ տարածելով, թվում է, թե այլ գործերով զբաղվելը ժամանակավրեպ ու անիմաստ է: Այս թոհուբոհի ընթացքում, սակայն, «Փաստ»-ի տեղեկություններով, նախարարությունների օպտիմալացման նախապատրաստական աշխատանքների ակտիվ գործընթաց է իրականացվում: Ու մինչ կորոշվի, թե ընտրություններից հետո որ նախարարությունն ինչ ճակատագիր կունենա, կամ նախարարություններում ինչպիսի կրճատումներ կլինեն, մի շարք գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեկ մարդու նման պարտադրված ստորագրում են աշխատանքից ազատվելու մասին դիմումների տակ՝ առանց ամսաթվի: Եվ զավեշտալին այն է, որ բոլորն անխտիր համաձայնում են ստորագրել նման դիմումի տակ: Իմանալով, որ քաղծառայողներին աշխատանքից ազատելու կամ հաստիքի կրճատման դեպքում օրենքով պետությունը որոշակի պարտավորություններ ունի նրանց նկատմամբ, այդուամենայնիվ, հեզ ու խոնարհ համաձայնում են ստորագրել և որևէ մեկի մտքով չի անցնում բողոքի ձայն բարձրացնել: Ի դեպ, աշխատանքից ազատման զանգվածային դիմում հավաքելու «կազմակերպիչները» հայտարարում են, թե հրամանը «վերևից» է: Գուցե գերատեսչությունների ղեկավարներն են փորձում հին մեթոդներով աշխատողների վրա ճնշում գործադրել ու ամեն ինչ վերևների վրա են գցում՝ հույս ունենալով, թե ընտրություններից հետո իրենք կվերանշանակվեն ու այդկերպ կկարողանան գերատեսչությունները զտել իրենց համար անցանկալի անձանցից, գուցե իսկապես գլոբալ առումով նման որոշում կա: Իսկ պատճառները, մեր տեղեկություններով, մի քանիսն են: Նախ՝ այսպիսով բոլորն անխտիր մնում են «բռի մեջ» ու սպասողական վիճակում: Երկրորդ՝ նախաձեռնողների պատկերացմամբ, դիմում գրածներն ավելի լավ կաշխատեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե ընտրություններից հետո քանիսի ու կոնկրետ ում դիմումներն են մակագրվելու: Եվ երրորդ՝ պետությունը կխնայի հաստիքի կրճատման դեպքում տրվող փոխհատուցումները. մարդուն սեփական դիմումի համաձայն կազատեն, ապա հաստիքը կկրճատեն:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...