09:18 18.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը The Sun պարբերականի համար իր հոդվածում կարծիք է արտահայտել, որ ԵՄ կազմից երկրի դուրս գալու իր պլանի համար այլընտրանք չկա։
Վարչապետը նշել է, որ բանակցությունների «հազարավոր ժամերը» տարել են վճռորոշ քայլի, որի օգտին կողմ են քվեարկել բրիտանացիները հանրաքվեում։ Նա նաև հիշեցրել է, որ կողմերին հաջողվել է պայմանավորվել կառույցից դուրս գալու պայմանների և ԵՄ-ից դուրս ապագա հարաբերությունների լայն պայմանների շուրջ։
«Չկա այլընտրանքային պլան, չկան այլ պայմաններ, որոնց վերաբերյալ մենք կկարողանանք պայմանավորվել ԵՄ-ի հետ։ Իմ սահմանած կուրսը լավագույնն ու միակն է երկրի համար»,-հայտարարել է Մեյը։
Նա վստահություն է արտահայտել առ այն, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները չեն վատանա, այլ հակառակը՝ կտանեն Բրիտանիայի լուսավոր ապագայի։
Մեյի հաստատմամբ՝ այժմ երկիրն իրեն կվերադարձնի վերահսկողությունը ֆինանսների, օրենսդրության և պետական սահմանների նկատմամբ, ինչպես նաև կարող է միլիոնավոր աշխատատեղեր պահպանել բրիտանացիների համար։
Բրիտանական կառավարությունը հաստատել է ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրի տեքստը նոյեմբերի 14-ին։
18:36 16.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԱՀԿ փոխգործակցության հարցեր: Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը: […] ...
18:28 16.06.2025
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցելՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: ...
18:24 16.06.2025
«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակում ծառայություն իրականացնելիս, նկատել է, որ անհայտ անձինք հիմնարկի տարածք են ներնետել ինչ-որ փաթեթներ։ Քրեակատարողական ծառայողներն անմիջապես իրականացրել են նշված տարածքի զննություն և հայտնաբերել 3 ներնետված փաթեթ, որոնցում առկա են եղել 4 պոլիէթիլենային շիշ՝ ոգելից խմիչքին բնորոշ հոտ ունեցող հեղուկներով, և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, […] ...
18:17 16.06.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...
18:12 16.06.2025
Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...