12:10 19.11.2018
Բրիտանական Times պարբերականը ռուսական հայտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմը կրեմլյան քարոզչություն է անվանել:
«Մանկական շոուն քարոզչություն է Պուտինի համար, ասում են քննադատները». ահա այսպես է վերնագրված Times-ի հոդվածը, որում ներկայացվում են մի քանի քննադատների կարծիքները մուլտֆիլմի մասին:
Հոդվածում նշվում է, որ չնայած երեխաները մեծ հաճույքով են դիտում քմահաճ փոքրիկ աղջկան և նրա բարի պաշտպան արջին, Ռուսաստանի հարևան երկրներում ապրող քննադատները մուլտսերիալը համարում են Ռուսաստանի քարոզչական մեքենայի մի մաս: Ըստ քննադատների՝ մուլտհերոսուհի Մաշան իրեն շատ վճռորոշ է պահում, ճիշտ ինչպես ՌԴ նախագահ Պուտինը:
«Մաշան համառ, տհաճ բնավորություն ունի, բայց, միևնույն ժամանակ, վճռորոշ է: Նա շատ բան է իր վրա վերցնում: Չափազանցություն չի լինի ասել, որ նա իրեն Պուտինի պես է պահում»,- հոդվածում մեջբերվում են Բուքինգեմյան համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Գլիսի խոսքերը:
Տալլինի համալսարանի դասախոս Պրիիդ Հիբեմյագին էլ համարում է, որ արջի կերպարի միջոցով մուլտսերիալը ստեղծողները փորձել են երեխաների մոտ փոխել Ռուսաստանի ընկալումը բացասականից դրականի:
Իսկ լիտվացի քննադատներն ուշադրություն են դարձրել ԽՍՀՄ սահմանապահի գլխարկին, որը Մաշան կրում էր սերիաներից մեկում, որտեղ նապաստակին քշում էր արջի բանջարանոցից: Նրանց կարծիքով՝ այս սերիայի միջոցով Ռուսաստանը ցույց է տալիս, որ պաշտպանում է իր սահմանները:
«Анимаккорд» ընկերությունը, որը ստեղծել է «Մաշան և արջը» մուլտսերիալը, հայտարարել է, որ դա անկախ նախագիծ է և պետական ֆինանսավորում չի ստանում:
Իսկ Լոնդոնում ՌԴ դեսպանատունը Times-ի հրապարակմանը պատասխանել է հեգնանքով և բրիտանացիներին խորհուրդներ է տվել՝ ինչպես փրկվել «Մաշան և արջը» մուլտսերիալից:
«The Times-ի կողմից շատ կարևոր հարց է բարձրացվել. ինչպե՞ս փրկություն գտնել «Մաշան և արջը» մուլտֆիլմից: Ստեղծե՛ք հակամուլտիպլիկացիոն կենտրոն Բալթյան երկրներից որևէ մեկում: Մուլտֆիլմը ստեղծողներին ընդգրկե՛ք ԵՄ պատժամիջոցների ցուցակում: Միանշանակ, շատ որոշիչ և ծախսատար մոտեցում է հարկավոր»,- նշված է դեսպանատան թվիթերյան էջում:
An important issue raised by @thetimes today: How UK can find salvation from “Masha and the Bear”? Launch an Ant-Cartoon Excellence Centre somewhere in the Baltic? Place all cartoonists on EU sanction list? Clearly a decisive – and a very expensive – approach is needed! pic.twitter.com/a05fKE24Be
— Russian Embassy, UK (@RussianEmbassy) November 17, 2018
Ներկայումս մուլտսերիալի YouTube-յան անգլալեզու ալիքի բաժանորդների թիվը գերազանցում է 4.2 մլն-ը, իսկ տարբեր լեզուներով հեռարձակվող 13 ալիքներով անիմացիոն սերիալն արդեն ավելի քան 40 մլրդ դիտում է հավաքել:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...