Վերանորոգումից հետո իր դռներն է բացել Գավառի դրամատիկական թատրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Վերանորոգումից հետո իր դռներն է բացել Գավառի դրամատիկական թատրոնը

18:47 19.11.2018

Ժողովրդական թատրոնի հիման վրա 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերանորոգումից հետո Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն այսօր իր դռները բացեց հանդիսատեսի առջև:

«Շուրջ 135 տարվա պատմություն ունեցող թատրոնի համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի շքեղ շենք, որի կամարների տակ թատերասեր հասարակությունը կշարունակի ստանալ իր հոգևոր սնունդն ու կբավարարի իր գեղագիտական պահանջը: Այս գեղեցիկ ու լուսավոր շենքում հանդիսատեսը կրկին անհամբեր կսպասի վարագույրի բացվելուն, որպեսզի հաղորդակցվի այն հրաշալի կախարդանքին, որը կոչվում է թատրոն»,- բացման հանդիսավոր արարողությանն ասել է թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը:

«Պատմում են, որ այս թատրոնի շենքը կառուցելու համար տեղացիները ժամանակին նույնիսկ շշեր են հանձնել, որպեսզի կարողանան գումար հավաքել: Չգիտեմ՝ որքանով է խոսքից խոսք փոխանցվող այս պատմությունը համապատասխանում իրականությանը, բայց դրա մեջ կա մարզում անպայման թատրոն ունենալու խանդավառության, մեծ նվիրումի գաղափարը: Չնայած Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, բայց մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկու ծրագրի շուրջ, որոնք իրականացնելու ենք մինչև տարեվերջ:
Խորապես հավատում եմ, որ համայնքներում մարդկանց կյանքի որակական փոփոխությունը մեծապես կախված է նաև մշակութային կյանքի ակտիվացումից:

Արվեստն ու մշակույթն այն տիրույթն են, որոնք մեզ դուրս են բերում ընկճված հոգեվիճակից, որոնք մեզ երջանկության զգացում են պարգևում ու մղում աշխատելու և արարելու»,- իր ելույթում ասել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ նաև վստահություն հայտնելով, որ թատրոնի վերագործարկումը նոր երանգ է մտցնելու Գեղարքունիքի մարզի մշակութային կյանքում:

https://www.facebook.com/ARMMINCULT/posts/1894834147237542?__xts__[0]=68.ARAe6guX10B9J2RJOHsXJ6vOfl2UrALEZki_QuuEW6wMnoQxcpPkCYh0SI3Ty66KqlwMbwOQFmBA1_6zpWpsZIFXwjnQPWevQYVbZTg78hdnKearl80eOIP6v35AJOc0YkNnEPO_g4goC7UCRlv2isgfvTOSaCdBHjvjrX0TGrplJFABQX31f0kjeEWT4z771HDhUYAUC8FMFcEXcwry6xiQjIiyLNB7nlkXmVA6yiHb6cbh5RRKe06h722XHLa8N284nW8g_2nb6RjaPyWNN4olvLj93iiLyuYtft996a30_bM-pDETqFcBamZvj-VM7tNxhFuU7cfyqDsdJt1iMMRR-A&__tn__=-R

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP