Դեկտեմբերի 7–ին՝ աղետից 30 տարի անց, տնակներում ապրող 21 ընտանիք կապահովվի սոցիալական բնակարաններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Դեկտեմբերի 7–ին՝ աղետից 30 տարի անց, տնակներում ապրող 21 ընտանիք կապահովվի սոցիալական բնակարաններով

14:46 21.11.2018

Մինչև տարեվերջ Գյումրիի տնակներում ապրող 21 ընտանիքի ապահովելու են սոցիալական բնակարաններով: Այդ բնակարանները 10 ընտանիքի կհանձնվեն արտահերթ: Խոսքը վերաբերում է միայնակ ծերերին ու բազմազավակ ընտանիքներին, իսկ մնացած բնակարանների համար կլինի վիճակահանություն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am–ի թղթակիցը: Իսկ ինչպե՞ս են ընտրվելու այդ ընտանիքները: Քաղաքապետարանն առաջնորդվում է 3 չափորոշիչներով: Այս պահին բնակբաժինը շարունակում է փաստաթղթեր ընդունել ընտանիքներից: Հիշեցնեք, որ սոցիալական բնակարանները կառուցվում են ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի և Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ:

Մեկ շաբաթ է՝ սոցիալական բնակարանի հավանական շահառուներից քաղաքապետարանը դիմումներ է ընդունում, բայց դիմողներ, կարելի է ասել՝ չկան: Այս պահին ունեն ընդամենը 6 դիմում: Թե ինչու է բնակարանային խնդրի նկատմամբ նման պասիվություն 2826 տնակ ունեցող քաղաքում, Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը մի քանի հանգամանքներով է պատճառաբանում: Նախ՝ ծրագրի սահմանած չափորոշիչներն են հետ պահում:

«Շատերը չեն համաձայնում, որ որպես սեփականություն չենք տալիս, կարծում եմ՝ սա է պատճառը, որ դիմումատուները սպասվածից քիչ են»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:

Այսինքն՝ այս ծրագրից օգտվելու համար կարևոր չափորոշիչ չէ անօթևանի կարգավիճակ ունենալը, բայց պարտադիր  է նպաստառու լինելը: Ըստ էության, տնակներում ապրողների մեծ մասը, ինչպես նաև միայնակ ծերերը, պետք է, որ լինեն  նպաստառուներ: Տնակում միայնակ ապրող Գրիգոր Գասպարյանին, օրինակ, մերժեցին՝ նպաստառու չլինելու պատճառով:

Մյուս  չափորոշիչը, որը կարող է մերժման պատճառ դառնալ, տնակում առնվազն 10 տարվա հաշվառում չունենալն է: Այլ գործոններ էլ կան, որոնք հետ են պահում տնակների բնակիչներին փաստաթղթեր ներկայացնելուց: Առայժմ միակ՝ Անի թաղամասի սկզբնամասում գտնվող սոցիալական շենքից 12 բնակարան է հանձնվելու, 7-ի տերերը հայտնի են դեռ անցած տարվանից, ովքեր ընտրվել են առանց վիճակահանության, իսկ մյուս 5-ը, ինչպես նախատեսված է, կորոշվեն վիճակահանությամբ: Սա նաև կախված է դիմումատուների թվից: 

Սոցիալական շենքի 12 բնակարաններում շինարարությունն ավարտին է մոտենում, հասել են ներքին հարդարմանը: Բացի այս շենքից, քաղաքապետարանը 55 մլն դրամով 9 բնակարան է գնել քաղաքի այլ թաղամասերում: 3-ն արտահերթ հանձնվել են բազմազավակ ընտանիքներին: 
Անօթևանության խնդրի լուծման սոցիալական բնակարանների մոդելը պետական ծրագրերի բացակայության պարագայում պատասխանատուները  համարում են գործող տարբերակ: Սոցիալական բնակարանների կառուցելու համար համայնքը բարեգործական հիմնադրամներին պատրաստ է տրամադրել քաղաքի բնակֆոնդում եղած կիսակառույցները: Դիմումները կշարունակեն ընդունել մինչև նոյեմբերի  23-ը: Ժամկետները չեն երկարացվելու, իսկ վիճակահանության օր նշանակված է դեկտեմբերի 4-ը:    
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

BACK_TO_TOP