15:52 21.11.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն այսօր խոսել է նաև ՀԱԷԿ-ի վիճակի մասին: Հայտնի է, որ արդիականացումից հետո ՀԱԷԿ-ը պետք է 10 տարվա կյանք ունենա։
«Այս պահին մշակվում է և մինչև 2019 թվականի կեսը կավարտենք ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանակարը 2020-2040 թվականների համար: Բնականաբար, հիմքում դրվում է նվազագույն ծախսերով օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը»,- ասել է Բաղրամյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ ՀԱԷԿ-ի նման ատոմակայանները ՄԱԳԱՏԷ-ի կողմից 60 տարի շահագործվելու թույլտվություն ունեն:
«Բնականաբար, պետք է իրականացվի ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն, և եթե պարզվի, որ ռեակտորի կյանքի տևողությունը դեռևս իրեն չի սպառել, կերկարաձգվի: Կստանանք բոլոր համապատասխան թույլտվությունները՝ առաջնահերթությունը դնելով անվտանգության վրա: Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, ապա մեր օրակարգում է այդ հարցը, և ես անձամբ կարծում եմ, որ մենք հետագայում էլ պետք է շարունակենք լինել որպես ատոմային էներգետիկա ունեցող երկիր:
Հիմա միջազգային ատոմային շուկայում կան մոդուլյար նոր էներգաբլոկներ, որոնց անվանական հզորությունները ցածր են և իրանք ավելի ճկուն են, մեր համակարգի համար նմանատիպ ատոմակայանները շատ տեղին կլինեն և 3-ից 5 տարվա ընթացում արդեն նախատեսվում է նման մոդուլյար էներգաբլոկների արտադրության մեկնարկը: Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է, թե ինչ գնով և ինչ պայմաններով կարող ենք նմանատիպ էներգաբլոկներ ներդնել Հայաստանում»,- ասել է Բաղրամյանը:
SHANTNEWS.am-ը հիշեցրել է նախարարի պաշտոնակատարին, որ պաշտոնական Երևանը հույս ունի, որ Մոսկվան կօգնի նոր ատոմակայանի կառուցման հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում: Կոնկրետ ՌԴ-ի հետ նոր ատոմակայան ունենալու համար ՀՀ-ն բանակցություններ վարո՞ւմ է, թե՞ ոչ:
«Այս պահին որևէ կոնկրետ բանակցություն չկա, բայց նոյեմբերի 28-ին նախատեսվում է ՄԱԳԱՏԷ-ի նիստ, որի ժամանակ մենք զեկույց ունենք: Ներդրողների հետ բանակցություններ են ընթանում: Պետք է ուսումնասիրենք բոլոր առաջարկները և, կախված առաջարկի գրավչությունից, ինչպես նաև մեր պայմանների հետ համատեղելիությունից, արդեն որոշում կկայացնենք»,- հավելել է Գարեգին Բաղրամյանը:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...