Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը

14:55 21.11.2018

Ցուցարարները միակողմանի փակել են Ամիրյան փողոցը՝ պահանջելով զինգրքույկներում նշում կատարել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու վերաբերյալ:

Ինչպես SHANTENWS-ն ավելի վաղ հայտնել էր, Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս աշխատանքային այցով գտնվում է Արագածոտնի մարզում:

SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ Մանուել Մանուկյանն ասել է, որ խնդիրն առաջին հերթին բարոյական է: Այսինքն՝ իրենք ուզում են, որ զինգրքույկում նշվի պատերազմի մասնակից լինելու մասին: Երկրորդ՝ պատերազմի մասնակիցները կարող են դրա շնորհիվ ստանալ կրթական կամ այլ արտոնություններ: Եվ երրորդ՝ վիրավոր զինծառայողներ կան, ովքեր այդպիսով կարող են բուժում ստանալ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

15:34 03.05.2024

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6%‑ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 525.9 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված […] ...

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

15:20 03.05.2024

Էկոնոմիկայի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում գործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ընդլայնման, ծառայությունների և արտադրության դիվերսիֆիկացման, […] ...

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

13:42 03.05.2024

Պեսկովը Քեմերոնի խոսքերը Ուկրաինայի կողմից Ռուսաստանին հարվածելու մասին ուղղակի էսկալացիա է անվանել

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Կրեմլը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հայտարարությունները Ռուսաստանին հարվածելու համար բրիտանական զենք օգտագործելու Կիևի իրավունքի վերաբերյալ դիտարկում է որպես ուղղակի էսկալացիա։ «Մենք տեսնում ենք նման բանավոր էսկալացիա պաշտոնական ներկայացուցիչների կողմից, մենք դա տեսնում ենք ինչպես պետությունների ղեկավարների մակարդակով, երբ դա վերաբերում է Ֆրանսիային, այնպես էլ […] ...

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

13:03 03.05.2024

Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Շոլետի հետ հեռախոսազրույցում մեղադրել է Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին 2020-2023 թվականներին հանրապետությունում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես խոսեցի Դերեկ Շոլետի հետ և հայտնեցի իմ անկեղծ հիասթափությունը 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի կապակցությամբ, որոնք աջակցվել են ԱՄՆ նախկին դեսպանի և օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից», – գրել […] ...

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

12:46 03.05.2024

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր։ ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարար Սանոսյանի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհ։ Ընդհանուր 7.3 […] ...

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

11:58 03.05.2024

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։ Սամվել Ղուկասյանը մայիսի 2–ին ազատվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից: ...

BACK_TO_TOP