13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` տարվա սկզբին, երբ խնդիր առաջացավ` կա՞ սակավաջրություն, թե՞ ոչ, ԱԻՆ-ը տվյալներ տալիս էր, բայց հստակություն չկար: Նախագծով այդ մասին հայտարարելու լիազորությունը տալիս են կառավարությանը: Սակավաջրության դեպքում ջրի բաշխումը տրվելու է ըստ օրենսգրքով սահմանված առաջնահերթության, այն է` խմելու ջուր, գյուղատնտեսություն և այլն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, շեշտեց` շուտով նորից ամառ է գալու, և եթե այսօրվանից չպատրաստվեն, ընկնելու ենք նույն ցիկլի մեջ: Նա հիշեցրեց, որ վարչապետ ընտրվելուց հետո առաջին շեշտադրումներից է եղել, թե արդյոք ոռոգման հետ կապված ամեն ինչ կարգի՞ն է: Փաշինյանը խնդիր է դրել Սևանին չանդրադառնալ, իրեն վստահեցրել են, որ Սևանից հավելյալ ջուր չեն վերցնելու, հետագայում պարզվել է, որ դա անհրաժեշտ է, պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ և այսպես շարունակ: Վարչապետի պաշտոնակատարի գնահատմամբ` ոռոգման համակարգի ոլորտում տիրում է «վակխանալիա», ուստի այս խնդրով այսօրվանից պետք է զբաղվել հետագայում նույն տաշտակի առաջ չկանգնելու համար:
Կառավարության ղեկավարը նշեց, որ այս ոլորտի իրավիճակի վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած տվյալները սարսափելի էին, անհավատալի, պարզվել էր, որ տասնյակ հեկտարներով այգիներ կան, որ առաջնային ջուր են ստացել և չեն վճարել ոչ մի լումա: Փաշինյանը ներկայացրեց, թե որ ուղղություններով պետք է աշխատանքներ տանել, առաջինը ստվերային այգիների ու հողատարածքների արձանագրման հարցն է: Նրա խոսքերով` մեծ հավանականությամբ իրավապահներն էլ պետք է անդրադառնան այս հարցին, քանի որ ոռոգման համակարգին միլիոնների վնաս է հասցվել:
«Իմաստ ունի, որ ստեղծենք աշխատանքային խումբ, որն այսօրվանից զբաղվի ամառվա պիկին մեր ոռոգման խնդիրները լուծելով, հէկերի ոլորտում… ինչ կարդում ես, բլոգբաստերի տպավորություն է ստեղծում: Պետք է աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով` անդրադառնալով դրա բոլոր բաղադրիչներին»,- ասաց նա:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս ուղղությամբ որոշակի աշխատանք իրականացվել է, սկսել են գործընթաց, արբանյակային պատկերների միջոցով հստակ ստանում են խոնավ հողերի պատկերը, այն համադրում են ջրօգտագործող ընկերությունների տրամադրած պայմանագրերի հետ, տեսնում, թե որտեղ են ստվերային այգիները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով ռեգիստրացիոն համակարգերի ներդրմանը, նշեց, որ այդ կերպ հստակ պատկերացում կստացվի` այդ ծավալի այգիներ կա՞ն, թե՞ ոչ, այդ այգիներն ի՞նչ կերպ են օգտագործվում և այլն:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...