13:47 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է ֆեյքերից ու քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցությունից:
«Ֆեյք պահելը հեշտ գործ չէ: Այսօր, եթե փորձեք բացել, Ֆեյսբուքը մեծ հավանականությամբ կջնջի, դուք առնվազն SIM քարտ պետք է պահեք, գումար ծախսեք ֆեյք բացելու համար, այսինքն՝ դա հենց այսպես չի արվում»,- ասել է Մարտիրոսյանը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Մարտիրոսյանից, թե, օրինակ, ՌԴ-ում կամ ԱՄՆ-ում ֆեյքերի դեմ ինչպես են պայքարում։
«ՌԴ-ում ֆեյքերը կառավարական են, կա «ֆաբրիկա», որը լցնում է այդ ֆեյքերը, կան լրատվամիջոցներ, որոնք տարածում են: ՌԴ-ում ֆեյքերի դեմ աշխատում է Անվտանգության դաշնային ծառայությունը, օրինակ՝ հիմա մեսիջներն էնտեղ ստուգում են մի քսան րոպե, նոր թույլ են տալիս գործածել: ԱՄՆ-ում հիմնականում վախենում են ՌԴ ֆեյքերից, և քաղաքական գովազդ դնելը շատ բարդ է, դու պետք է երկար հիմնավորես, որ դա դու ես և ֆեյք չես: Շատ երկրներում հիմա օրենսդրությամբ են պայքարում ֆեյքերի դեմ»,- ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ լուծումը հստակ է՝ խնդիրն օրենսդրությամբ չեն կարգավորում, դրանով դու դառնում ես անազատ երկիր, պետք է պարզապես մարդկանց պատրաստել, մամուլի հետ աշխատել:
10:56 08.06.2025
Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...
10:40 08.06.2025
Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...