14:56 22.11.2018
ՕԵԿ-ը ընտրությունների կգնա «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Ինչո՞ւ օրինականություն, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի: Ինչո՞ւ արդարություն, որովհետև ազգը, ժողովուրդը, հասարակությունը արդարության, այդ թվում՝ սոցիալական արդարության կարիք ունեն, ինչո՞ւ ապահովվածություն, որովհետև ազգը, հայրենիքը, ժողովուրդը ցանկանում է և՛ սոցիալական ապահովություն, և՛ անվտանգություն, ապահովություն անվտանգության իմաստով»,- իրենց կարգախոսում ընտրած արտահայտությունները մեկնաբանելիս պարզաբանել է ՕԵԿ ղեկավարը:
Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարած ուժը կայացած ու ճանապարհ անցած քաղաքական ուժերից է համարում և համոզված է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում, եթե լինի գաղափարական ու ծրագրերի մրցապայքար, ՕԵԿ-ը կարող է լինել արժանի մրցակից ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համար:
«ՕԵԿ-ը մասնակցում է ընտրություններին, քանի որ ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցավ հրաշալի գործընթաց, անունը՝ հեղափոխություն: Այն հնարավորություն տվեց երկիրը տանել նոր զարգացումների ճանապարհով: Սատարել ենք հեղափոխությունն առաջին իսկ օրերից և վերջին յոթ ամսում առանց խաղեր տալու կարողացել ենք մեր չափով զորակցել՝ հեղափոխական գործընթացների անշրջելիության ապահովման նպատակով»,- նշել է Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ աճող սպառնալիքներ է տեսնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, մինչդեռ դրանց դիմակայման ծրագրեր ՀՀ նոր իշխանությունների կողմից նկատելի չեն:
Արթուր Բաղդասարյանը համոզված է, որ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած իրենց թիմը կարող է հակազդել այդ մարտահրավերներին, քանի որ թիմում ունեն փորձառու և ճանապարհ անցած գործիչներ: Նրա պնդմամբ ՝ վերջին յոթ ամիսները բավարար չեն 30 տարվա «Ավգյան ախոռները» մաքրելու համար, բայց բավարար էին երկրի զարգացման տեսլական մշակելու համար:
«Տեսնում ենք կիսատ-պռատ ծրագրեր: Այո՛, հեղափոխության նպատակը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը, թալանված գումարները բյուջե վերադարձնելը, բայց գլխավոր նպատակը՝ երկրի զարգացման հնարավորություններ ստեղծելը: Մենք չենք տեսնում ՀՀ զարգացման համակարգված ծրագիր, ինչը մտահոգում է մեզ»,- նշել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հենց այդ նկատառումներից ելնելով էլ իրենց թիմը որոշել է մասնակցել ընտրապայքարին, քանի որ առաջնորդվում է ոչ միայն «դուխով», այլ նաև «խելքով» սկզբունքով: Մանրամասները՝ տեսանյութում։
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...