Եթե թիկունքն ուժեղ է, ապա բանակն էլ այդպիսին կլինի. Արտակ Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Եթե թիկունքն ուժեղ է, ապա բանակն էլ այդպիսին կլինի. Արտակ Դավթյան

19:32 22.11.2018

Եթե թիկունքն ուժեղ է, բանակն էլ այդպիսին կլինի, համոզված է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքերով՝ հասարակության հետ կապը փորձում են ամրապնդել նաև զորամասեր դպրոցականների և ուսանողների այցերով: Արտակ Դավթյանը փարատում է բանակի մասին քաղաքացիական անձանց մոտ ձևավորված բացասական կարծիքը՝ ասելով, որ հագուստ չունենալը, ինչպես այդ մասին խոսվում էր Ապրիլյան քառօրյայի ժամանակ, տանկերի մեջ վառելիք չլինելը, զինամթերք չունենալը և այլն, այնքան էլ այդպես չէ:

Բանակում գրանցված ինքնասպանության ու մահացության դեպքերի մասին ուղղված հարցին ի պատասխան՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշեց, որ դրանց թիվն ավելացել է: Նրա խոսքերով՝ Զինված ուժերում ամեն օր 1000-ից ոչ պակաս տեխնիկա է գտնվում շարժման մեջ, ամեն օր 9000-ից ոչ պակաս զինծառայող՝ զենքը ձեռքին, ծառայություն է իրականացնում, այսինքն՝ այս ամենը նույնպես գործոններ են, որոնք նպաստում են այս կամ այն դեպքերի ավելացմանը կամ նվազմանը:

«Բանակի գործունեությունը թափանցիկ դարձնելն առաջնահերթ խնդիրներից է»,- ասել է Արտակ Դավթյանը:

Այդ ուղղությամբ կատարված քայլերից մեկը զինվորին հեռախոս կրելու թույլտվությունն է, իսկ հաջորդ տարվանից արդեն բանակում կգործի տեսակապը, որ զինվորները խոսեն ծնողների հետ:

«Զորամասերում արատավոր երևույթները կանխելու համար նաև սպայական կազմի պատրաստականության մակարդակը պետք է բարձրացվի»,- նշում է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Ցածր օղակի սպայակազմի համալրման խնդիր կա, իսկ վերջին տարիներին պակասել է դիմորդների թիվը, ինչի պատճառով էլ, ըստ Արտակ Դավթյանի, եղածներից չեն կարողանում ընտրել որակյալ կադրերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP