13:15 23.11.2018
«Եթե դու քաղաքական ուժ ես ու գիտես, որ սպասվում են ընտրություններ, ապա ինչո՞ւ չես անում քայլեր, որ հասարակությանը ներկայացնես քո տեսլականը: Նստում, սպասում են ու հետո ասում են՝ վաայ, 12 օր է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Կարեն Քոչարյանը նշեց, որ ոչ ոք չի արգելում վարչապետին գնալ որևիցե համայնք ու այդ համայնքում ելույթ ունենալ, ներկայացնել իր ապագան, ու դա, որպես այդպիսին, չի համարվի վարչական ռեսուրսի կիրառում:
«Վարչական ռեսուրսի կիրառում կլիներ այն ժամանակ, երբ որ մարզպետին են զանգում ու ասում, որ այդ աշխատող մարդկանց ասեն՝ գնացե՛ք վարչապետի հավաքին»,- ասել է Կարեն Քոչարյանը:
Իսկ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ հնարավորություն ունի գնալու ու ցույց անելու, դա նրանց իրավունքն է:
«Նախկինում ընտրություններ չէին, քանի որ կիրառվում էր վարչաֆինանսական ռեսուրս: Հիմա վարչական ռեսուրսն այլևս չի աշխատելու, այլ աշխատելու է քաղաքական միտքը»,- ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Խոսելով առաջիկա քարոզարշավի տրամաբանության մասին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասաց, որ վերջին շրջանում ներկա իշխանությունները սկսել են առաջնորդվել բարիկադները քանդելու տրամաբանությամբ:
«Բարիկադները քանդում են ու պաշտոնապես ասել են, որ սև ու սպիտակ չեն անելու, այլ հասարակության հետ խոսելու են ապագայի մասին: Վաղվա երթին Փաշինյանը, այնուամենայնիվ, ուզում է ստուգել` եթե շատ մարդ եղավ, ապա նա սև ու սպիտակ չի անելու, իսկ եթե քիչ մարդ եղավ, ապա նա կառաջնորդվի սև ու սպիտակի տրամաբանությամբ»,- ասել է Կարեն Քոչարյանը:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...
16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...