Կերչի նեղուցի միջադեպից հետո Եվրոպան կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Կերչի նեղուցի միջադեպից հետո Եվրոպան կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

14:07 27.11.2018

Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ հնարավոր է՝ Եվրոպան հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Deutschlandfunk-ը:

Ռետգենի խոսքերով՝ տեղի ունեցածը խոր անհանգստություն է առաջացրել:

«Դեռևս չի բարձրացել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց, ընդհանուր առմամբ, ես չէի բացառի այդպիսի հնարավորությունը»,- ասել է Ռետգենը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, համաձայն ռուսական կողմի, ուկրաինական նավերն ապօրինի կերպով մտել էին Սև ծովում ռուսական տարածքային ջրեր, ինչի հետևանքով ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, այնուհետև կալանել նավերը: Ուկրաինական կողմը շարունակում է պնդել, որ նրանց նավերն ունեցել են Կերչի նեղուցում ազատ նավարկելու թույլտվություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

18:58 13.05.2024

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։ Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։ Այնուամենայնիվ, ըստ […] ...

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

18:46 13.05.2024

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […] ...

Իրանը հայտարարել է Պաղեստինի վիրտուալ դեսպանատան բացման մասին

17:55 13.05.2024

Իրանը հայտարարել է Պաղեստինի վիրտուալ դեսպանատան բացման մասին

Թեհրանում Պաղեստինի վիրտուալ դեսպանատունը ստեղծվել է Իրանի արտաքին գործերի նախարարության համակարգում՝ որպես փորձ, մամուլի ասուլիսի ժամանակ IRNA-ին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ «Խորհրդարանի կողմից հաստատված Պաղեստինի վիրտուալ դեսպանատան օրենքը կյանքի կոչելու նպատակով դիվանագիտական ​​ապարատը մի շարք միջոցառումներ իրականացրեց իրավական, հյուպատոսական և վարչական ոլորտներում: Թեհրանում Պաղեստինի դեսպանատան մասին խորհրդատվական կարծիք է ստացվել նաև […] ...

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

17:12 13.05.2024

Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, այսպես կոչված, առնետի հեպատիտով մարդկանց վարակման տասնյակ դեպքեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է El País պարբերականը։ Ըստ հրապարակման՝ խոսքը Rocahepevirus ratti վիրուսով պայմանավորված վարակի մասին է։ Հիվանդությունը մարդկանց մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում՝ 2018 թվականին: Հայտնի է, որ առնետների շուրջ մեկ երրորդ մասը, որոնք վխտում են իսպանական քաղաքներում, այս […] ...

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է

16:34 13.05.2024

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Բրատիսլավայում է

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ հյուրընկալության համար, ընդգծել […] ...

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

16:22 13.05.2024

Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում

Orka գյուղատնտեսական արտադրողների կազմակերպության անդամ լեհ ֆերմերները հայտարարել են Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ) շենքում հացադուլ սկսելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է լեհական Interia լրատվական հարթակը։ «Մենք հացադուլ ենք սկսում և այն չենք դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ մեզ հետ չի հանդիպի վարչապետ Դոնալդ Տուսկը», – մեջբերում է լրատվական հարթակը հացադուլի կազմակերպիչների ղեկավար Մարիուշ Բորովյակի […] ...

BACK_TO_TOP