ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է, կան ուժեր, որ անգամ գրասենյակ չունեն. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է, կան ուժեր, որ անգամ գրասենյակ չունեն. «Ժողովուրդ»

11:33 28.11.2018

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ար­տահերթ խորհրդարանական ընտրու­թյուններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին:

Պաշտո­նական հայտարարագրում այս կու­սակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, ան­գամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն ու «Ազգային առաջըն­թաց»-ը:

ՀՀԿ-ից պակաս հարուստ չէ նրա վաղեմի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը, ըստ հայտարարագրի, ու­նի 45 շենք-շինություն և 13 հողամաս, բոլորն էլ միանձնյա սեփականության են: Կուսակցության դրամական միջոց­ները կազմում են 6 մլն դրամ, իսկ եկա­մուտն էլ գոյանում է անդամավճարից, վարձակալությունից և բյուջետային ֆինանսավորումից: Միայն անդամավճարից գոյացել 141 մլն դրամ:

Նոր իշ­խող կուսակցությունը՝ «Քաղաքացիա­կան պայմանագիր»-ն, ունի մեկ գրասենյակային տարածք, այն էլ վարձա­կալական հիմունքներով: Կուսակցու­թյան դրամական միջոցներն անցնում են 1 մլն դրամը, իսկ եկամուտներն էլ գոյանում են անդամավճարներից, նվի­րատվություններից և բյուջետային ֆինանսավորումից:

Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն ոչ մի անշարժ գույք չի ներկա­յացրել, կուսակցության դրամական միջոցներն էլ անցնում են 21 մլն դրա­մը:

ՕԵԿ-ն ունի մեկ շինություն և եր­կու տրանսպորտային միջոց, դրամա­կան միջոցներն էլ 193 հազար դրամ են:

«Լուսավոր Հայաստան» կուսակ­ցությունն ունի 1 գրասենյակ և մոտ 2 մլն դրամ, իսկ ահա «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարագրել է միայն 4 մլն դրամի հասնող եկամուտ, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակ­ցությունը՝ 1 բնակարան»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

15:40 16.06.2025

Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը

Հունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP