12:27 28.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է Արգենտինայում G20-ի երկրների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել հետևյալ ուղերձը. «Խնդրում եմ, հեռացե՛ք Ուկրաինայից, պարո՛ն Պուտին»:
Այս մասին Պորոշենկոն ասել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
Ukrainian President Poroshenko tells @RichardEngel that he would like Pres. Trump to deliver this message to Pres. Putin at the G20 this week: “Please get out of Ukraine, Mr. Putin.”
— NBC News (@NBCNews) November 27, 2018
Պորոշենկոն նաև հայտարարել է, որ ուկրաինական նավերի դեմ ռուսական «ագրեսիայի իրական նպատակն է» Ազովի ծովը գրավելը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում ռուսական անվտանգության ուժերը կալանել էին ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող 3 նավ՝ 24 զինծառայողների հետ միասին:
Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է սահմանվել:
08:50 02.05.2025
Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...