13:04 29.11.2018
Այսօր` նոյեմբերի 29-ին, Երևանում մեկնարկել է «Անչափահասների արդարադատություն. զարգացման հնարավոր ուղիներ» խորագրով երկօրյա գիտագործնական համաժողովը:
Համաժողովի ընթացքում վեր են հանվում ոլորտում առկա խնդիրները՝ օգտագործելով տեսական և գործնական գիտելիքները: Զեկուցողների կողմից ներկայացվել է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության արդի վիճակը և առաջիկայում ոլորտում նախատեսվող փոփոխությունները:
«Երբ սկսում էինք այս ոլորտում աշխատել, առաջին հերթին սկսեցինք քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտներից: Այս ոլորտները, իհարկե, շատ կարևոր են, բայց հասկացանք, որ կան նաև այլ ոլորտներ, երբ անչափահասները առնչվում են օրենքի հետ, շփվում պետական մարմինների հետ, ուստի անչափահասների արդարադատությունը ավելի լայն պետք է դիտարկենք և այս շրջանակը ներառի բոլոր այն դեպքերը, երբ անչափահասը առնչվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, նամանավանդ իրավապահ մարմինների հետ»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Համաժողովը կազմակերպել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Համաժողովին մասնակցել են մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը, գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դատավորներ, փաստաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, գիտնականներ, միջազգային կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ անչափահասների արդարադատության զարգացման կարևորագույն ուղղություններից պետք է լինեն վերապատրաստման դասընթացները, կրթության հարցերը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...