Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը մտադիր է Գյումրիում պարարվեստի միջազգային կենտրոն հիմնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը մտադիր է Գյումրիում պարարվեստի միջազգային կենտրոն հիմնել

11:47 30.11.2018

ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը վարպետության դաս է անցկացրել է Գյումրիի պարարվեստի դպրոցում: Հայտնի արտիստի համար Գյումրիում գտնվելը միայն պարարվեստի հմտություններին ծանոթացնելու, գաղտնիքները բացելու առաքելություն չէ: Բալետմայստերն այս քաղաքի հետ հեռանկարային ծրագրեր է կապում: Նա Սևյանի անվան մշակույթի նախկին պալատը «Խառատյան փորձարարական արվեստի միջազգային կենտրոնի» վերածելու ցանկություն ունի: Սա ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ու գյումրեցի պատանիների առաջին հանդիպումը չէր: Վարպետության դասեր էլի են եղել: Խառատյանը չի թաքցնում՝ գյումրեցի պատանիների հետ աշխատանքն իրեն հաճույք  է պատճառում: Արագ են ընկալում ու սովորում բոլոր շարժումները, ասում է բալետմայստերը:

Գյումրիում մնալու և պարարվեստը զարգացնելու համար պարարվեստի դպրոցի տնօրենն էլ, պարի մեծ վարպետ Ռուդոլֆ Խառատյանն էլ միակարծիք են, որ լավագույն պարուսույցներին քաղաքում պահելու համար պետք է հնարավորություններ ստեղծել, բալետը զարգացնելու համար լավ մասնագետների պակասը միայն մեզ մոտ չէ: Որպեսզի չուշանա ոչ միայն բալետի, այլև պարարվեստի բոլոր ճյուղերի զարգացումը, բալետմայստերն իր ծրագիրն է առաջարկել: Խոսքը Գյումրիի՝ Սևյանի նախկին ակումբում «Խառատյան փորձարարական արվեստի միջազգային կենտրոն» հիմնելու մասին է:

Բալետմայստերն իր նախաձեռնության ու նախագծերի մասին դեռ չորս ամիս առաջ է խոսել, իրականացման ուղղություններն էլ է նախանշել. այդ նպատակին կուղղվի «Բալետ 2021» հիմնադրամի աջակցությունը: Ծրագիրը քաղաքապետարանում է, այն դեռ պետք է քննարկվի։ Քննարկման փուլերից մեկն էլ ծրագրի շուրջ հանրային քննարկում անցկացնելն է: Պարզվում է՝ Խառատյանի   նախագիծը միակը չէ, որ կապվում է Սևյանի պալատի վերականգման հետ: Այս մասին SHANTNEWS.am-ի մեր թղթակցին հայտնել են Գյումրիի քաղաքապետարանից։ Եվս երկու ծրագիր կա շենքում մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Իսկ թե մյուս  երկու ծրագրերի հեղինակներն ովքեր են և ինչ միջոցներ են ներդրվելու վերակառուցման նպատակի համար, քաղաքապետարանը  չի ցանկացել  մանրամասնել մինչև հանրային քննարկման չդրվի: Իսկ «Բալետ 2021» հիմնադրամի տնօրենը, մինչ հանրային լսումները, որոշակի տեղեկություններ հայտնեց ֆինանսներ ներգրավելու հնարավոր տարբերակների մասին:

Շենքի վերակառուցման նախագծի հեղինակը կանադահայ ճարտարապետ Ազատ Շիշմանյանն է: Նա եղել է Գյումրիում,  ուսումնասիրել շենքը: Թեև այն պատմական հուշարձանների ցանկում չէ, բայց  եզակի մշակութային արժեք ունի իր մեջ, դա Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» որմնախճանկարն է:

Սևյանի պալատի վերակառուցման ներկայիս երեք ծրագրերն առաջիններից ու միակը չեն: 30 տարում շատ նախագծեր են կազմվել, հայտնի ու անհայտ ներդրողների անուններ են շոշափվել: Իսկ թե ինչո՞ւ ոչ մեկը նպատակին չծառայեց, երբևէ  պարզաբանումներ չեն տրվել: Եղած ու ձախողված բոլոր ծրագրերում շեշտադրվել է խճանկարի վերականգնման անհրաժեշտությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

BACK_TO_TOP