13:40 30.11.2018
Change.org հարթակում, որտեղ ստորագրությունների հավաքման համար տեղադրված է միջնորդագիր, 1915-1922թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմում է հասցեագրվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և Գերագույն ռադային: Այս մասին հայտնում է «Երկրամաս»-ը՝ ընթերցողներին առաջարկելով անցնել այս հղումով՝ https://www.change.org/p/petro-poroshenko-ukrainian-authorities-must-recognize-the-armenian-genocide, ծանոթանալ բովանդակությանն ու ստորագրել այն:
«Մենք՝ Ուկրաինայի քաղաքացի հայերս, կոչ ենք անում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանն ու Գերագույն ռադային ճանաչել 1915-1922թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: Ծանր ապրումները, որոնք անջնջելի հետք թողեցին հայերի ենթագիտակցության մեջ, անկեղծ արձագանք գտան եվրոպական շատ երկրներում: Երիտթուրքերի կողմից իրականացված բարբարոսական հանցագործությունը դատապարտվել է Ավստրիայի, Բելգիայի, Վատիկանի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Կիպրոսի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովակիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի կողմից: Թուրքերի նպատակն էր հայերի արյան գնով փրկել Օսմանյան Թուրքիան կործանումից և միավորել թուրք ժողովրդին: Տղամարդկանց պատժելու ճանապարհին նրանք կանանց, երեխաներին և ծերերին քշեցին սիրիական անապատ: Կոտորվեց կես միլիոն հայ:
Եվ չնայած սրան, Ուկրաինան դեռևս եվրոպական այն երկրների շարքերում է, որոնք հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանությունը: Ուկրաինական իշխանությունները ձգտում են Թուրքիայի և նրա ղեկավար Էրդողանի աջակցությունը ստանալ: Բայց մենք՝ Ուկրաինայի հայերս, վստահ ենք, համաեվրոպական մարդասիրական արժեքները, որոնք ձեռք են բերվել շնորհիվ միլիոնավոր ուկրաինացիների, անհամատեղելի են ուկրաինական իշխանությունների ժխտողական քաղաքականության հետ, ովքեր հրաժարվում են ընդունել թուրքերի կողմից իրականացված հանցագործությունը: Ուկրաինացի քաղաքական գործիչների ցինիզմն ու անհեռատեսությունը կհանգեցնեն Ուկրաինայում եվրոպական մտքերի ընտրության ճգնաժամի:
Մենք կոչ ենք անում նախագահ Պորոշենկոյին, կառավարությանն ու Գերագույն ռադային ցուցաբերել կամք և տրամաբանություն: Մենք՝ Ուկրաինայի հայերս, կոչ ենք անում իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...