Բարեկամությունը միայն իներցիայի հիման վրա չի կարող զարգանալ. Ռոբերտ Քոչարյանը «Լազարևյան ակումբի» նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Բարեկամությունը միայն իներցիայի հիման վրա չի կարող զարգանալ. Ռոբերտ Քոչարյանը «Լազարևյան ակումբի» նիստում

18:42 30.11.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել «Լազարևյան ակումբի» առաջին նիստին, որի թեման էր «Հայաստան և Ռուսաստան՝ երկու հայրենիքներ: Պաշտպանություն և անվտանգություն»:

Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ երկխոսությունների այս հարթակը ոչ միայն բարեկամների հանդիպման վայր կլինի, այլ նոր մտքերի, գաղափարների գեներացման ու հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված նոր, արդյունավետ նախագծերի ստեղծման հարթակ:

«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր հատուկ հոգածության կարիք ունեն: Այս անհանգիստ շրջանում Հայաստանի և հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայման ուղղակի կամ անուղղակի կոչերը, անգամ կյանքի չկոչվելով, նկատելի վտանգ են ներկայացնում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցիալական կայքերն այսօր հանրային տրամադրությունների մանիպուլացման, ուղղորդման մեծ հնարավորություններ են տալիս: Դրանք մեր երկրների հասարակությունների միջև միմյանց հանդեպ անվստահություն և կասկածներ են սերմանում, որը մեր բազմադարյա կապերի էրոզիայի կհանգեցնի:

Ցանկացած բարեկամություն առնվազն ջանքեր է պահանջում և առնվազն կարիք ունի մեր էներգիայի, ժամանակի ու էմոցիաների: Բարեկամությունը նաև իներցիա ունի, բայց միայն դրա հիման վրա չի կարող զարգանալ և լինել դիմացկուն: Հիշեք, թե մեր կյանքում քանի ընկեր ենք կորցրել զուտ այն պատճառով, որ ջանք չենք գործադրել նրանց պահելու համար»,- ասաց նա:

Քոչարյանի խոսքերով` ընկերությունը դադարում է այն ժամանակ, երբ կասկածներ են առաջանում ընկերների մտադրությունների անկեղծության հարցում, և երբ կողմերից մեկը միշտ ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է տալ: Նման հարաբերություններն անպայմանորեն «վերափոխվում են վասալայինի կամ կործանվողի», դա գործում է նաև միջպետական հարաբերություններում:

Երկրորդ նախագահը նշեց, որ հենց այստեղ, միջպետական հարաբերություններում պետք է լինել հասկանալի, կանխատեսելի, վստահելի և միմյանց անհրաժեշտ գործընկերներ: Նա ընդգծեց` պետությունների միջև բարեկամական հարաբերություները միայն երկու երկրների հետաքրքրությունների համընկում չեն, այլ պետական հետաքրքրությունների ու մարդկային գործոնի խոր գիտակցության համադրություն:

«Ես չեմ կարող գտնել նման գործոնների այդքան ուժեղ համադրությամբ այլ երկրների օրինակ, ինչպես Հայաստանի ու Ռուսաստանի դեպքում: Աշխարհի քարտեզի վրա գրեթե չկան նման օրինակներ, այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և ամենօրյա ջանքեր պետք է գործադրենք դրանց պահպանման և զարգացման համար, կցանկանայի, որ այս ակումբը դառնա դրա գործիքներից մեկը»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ ավելի մեծ ծավալով պատրաստ է մասնակցել հետագա հանդիպումներին, քննարկումներին, լինել բանախոս:

Նա իր նոր լույս տեսած գրքի օրինակներից մեկը մակագրությամբ նվիրեց ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինին` ի նշան շնորհակալության` այն ամենի համար, որ նա անում է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

19:54 04.08.2025

Չիմաևը Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կունենա

Օգոստոսի 17-ին Չիկագոյում (ԱՄՆ) կայանալիք UFC 319 մրցաշարի գլխավոր մենամարտում Խամզաթ Չիմաևը Դրիկուս Դյու Պլեսիին հաղթելու դեպքում ռեկորդային հոնորար կստանա։ Այս մասին հաղորդում է Sportskeeda-ն: Եթե Խամզաթը հաղթի, կվաստակի 1.8 միլիոն դոլար։ Մինչև այժմ Չիմաևը հաղթանակի համար առավելագույնը ստացել է 1 միլիոն դոլար։ Այդքան գումար նա ստացել էր նախորդ հոկտեմբերին ավստրալացի Ռոբերտ Ուիթաքերին հաղթելու համար։ […] ...

BACK_TO_TOP